Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էլեկտորատը բացահայտվում է

Հունվար 25,2013 13:44

«Ես հարում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ հարում եմ  Նժդեհի գաղափարախոսական բոլոր ծրագրերին», հայտարարել է ՀՀԿ-ի (նախկինում՝ ՀՀՇ-ի) Գեւորիկը։

«ՉԻ» – Իր այս հայտարարությամբ Գեւորիկը փաստորեն վերջ դրեց բոլոր այն դատարկ խոսակցություններին, թե իբր ՀՀԿ-ն իրականում հասարակական աջակցություն չունի եւ ընդամենը իշխանությունը բռնազավթած մարդկանց խումբ է։ Հիմա արդեն վստահաբար կարող ենք պնդել, որ Սերժ Սարգսյանի օգտին տրվելիք ձայներից առնվազն մեկը կեղծված չի լինելու, հետեւաբար՝ «համատարած ընտրակեղծիքներ» արտահայտությունը այլեւս կիրառելի չէ։ Ինչ վերաբերում է Գեւորիկի՝ «Ազատիչը կրել ա, կրելու ա» արտահայտությանը, ապա կարծում ենք՝ դա կարելի էր դարձնել Սերժ Սարգսյանի նախընտրական հիմնական կարգախոսը, որովհետեւ դրա իրականացման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան ապահով Հայաստան կառուցելունը։

Այսպես թե այնպես՝ կարող ենք ջերմորեն շնորհավորել Սերժ Սարգսյանին։ Ոչ բոլոր թեկնածուները կարող են պարծենալ նման գաղափարապես ամուր էլեկտորատով, իսկ դա հաղթանակի կարեւորագույն գրավականն է:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031