Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաջողակ բիզնես գործունեությունը պարտավորեցնում է»

Հունվար 25,2013 13:37

Երեկ  «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր գրասենյակում կայացավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ ասուլիսը: Համառոտ ներկայացվել են Հայաստանի տեղեկատվության եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ոլորտում 2012թ.-ին երկու ընկերությունների համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաեւ 2013թ.-ի ռազմավարությունը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, եւ որ ոլորտի ինքնաբավ եւ երկարաժամկետ զարգացում երաշխավորող նախաձեռնություններին աջակցությունը կնպաստի նաեւ հասարակության զարգացմանն ու համաշխարհային հարթակում Հայաստանի բարձր վարկանիշի ապահովմանը: Այս ուղղությամբ իրականացված կարեւոր քայլերից մեկը ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատներին խրախուսելն է:

Վերջին երեք տարիներին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ֆինանսավորել է համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը: Ծրագիրը կարեւոր է ոչ միայն երկրում ՏՀՏ-ի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծացնելու եւ ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու, այլեւ աշխարհում Հայաստանի դրական վարկանիշն ամրապնդելու առումով:

Երկրի ապագան պայմանավորում է կրթությունը, հատկապես՝ երբ այն առանցքային դեր է խաղում մրցակցային առավելությունն ապահովելու համար: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գիտակցում է ստեղծագործական մտածելակերպի եւ նորարարական հմտությունների խթանմանն ուղղված ծրագրերի կարեւորությունը: Երեք տարի շարունակ ստանձնելով «Սինոփսիս Արմենիա» ընկերության կազմակերպած՝ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նպաստել է այս հատվածի հետագա զարգացմանը,  երիտասարդ, շնորհալի կադրերի բացահայտմանն ու ոլորտի հանդեպ  երիտասարդ մասնագետների հետաքրքրության մեծացմանը: Վերջին յոթ տարվա ընթացքում օլիմպիադան վերաճել է միջազգային մրցույթի՝ 2012թ.-ին ընդգրկելով 418 մասնակից՝ 14 երկրից:

Նշանակալի է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ներդրումը նաեւ ՏՀՏ ոլորտում կառավարման որակի բարձրացման գործում: Ընկերությունը հավատացած է, որ ոլորտի արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա զարգացման առանցքային գործոններից է: Արդեն երկրորդ տարին ընկերությունն աջակցում է  նաեւ «ՏՏ ոլորտում լավագույն մենեջեր» ամենամյա մրցանակի նախաձեռնությանը, որի նպատակը ՏՏ ոլորտում աշխատող հայ մենեջերների մասնագիտական որակի բարձրացումը, աշխատանքային գործընթացների կազմակերպման բարելավումն ու կառավարումն է: Նախագծի շնորհիվ, ՏՏ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների մենեջերներ հնարավորություն են ստանում որակավորման դասընթացներ անցնել աշխարհի լավագույն համալսարաններում:

ՏՀՏ մրցունակության մյուս նախապայմանը բարձր որակավորմամբ մրցունակ կադրերի առկայությունն է: Երկու տարի առաջ ստորագրած պայմանագրով, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Սինոփսիս Արմենիա»-ն եւ «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա»-ն գործընկերության հեռանկարային ծրագիր սկսեցին՝ Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի ասպարեզում կրթությունը խթանելու համար: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում բացվեց  ուսումնական 2 լաբորատորիա, իսկ  «Սինոփսիս Արմենիան» անվճար հիմունքներով տրամադրեց էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր:

«Բիզնեսը չպետք է ինքն իրեն մեկուսացնի հասարակությունից: Գործարարը պետք է ունենա հասարակության անբաժանելի մաս կազմելու՝ կորպորատիվ քաղաքացի լինելու զգացողությունը: Կորպորատիվ քաղաքացի, որի պարտականությունները չպետք է սահմանափակվեն պարզապես հարկերի պարտաճանաչ վճարմամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համոզված է, որ բիզնեսը պետք է երկարաժամկետ զարգացման ծրագրերով աջակցի հասարակության բարեկեցությանը՝ նպաստելով տնտեսության այն ճյուղերի առաջխաղացմանը, որոնք, վերջին հաշվով, հանգեցնում են կյանքի որակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կիրառական գիտությունների զարգացումն այլընտրանք չունի սակավ եւ անվերականգնելի բնական պաշարներ ունեցող Հայաստանում»,- նշել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հաջողակ բիզնես գործունեությունը պարտավորեցնում է, որ բիզնեսն իր գործունեության արդյունքը կիսի հասարակության հետ, աջակցի երկրի երիտասարդությանն իր ստեղծագործական պրպտումներում եւ հայրենիքում կայանալու ձգտումներում: Եվ, որ առավել կարեւոր է՝ մեզանից յուրաքանչյուրը՝ թե իբրեւ անհատ եւ թե իբրեւ կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչ, կարող է եւ պետք է իր նպաստը բերի մեր թիվ մեկ խնդրի՝ աշխատանքային միգրացիայի եւ «ուղեղների արտահոսքի», հաղթահարման գործում»,- ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031