Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ իր տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ենթականերին հրահանգել է հավաքել իրրենց ընտանիքների անդամների անձնագրային տվյալները: Թեկնածուն դա համարում է քաղաքացիների վրա ճնշման ձեւ: Նա տեղեկացրեց, որր կան հատուկ ձեւաթղթեր, որոնց միջոցով իրականացվում է տվյալների հավաքագրումը եւ խոստացավ մոտ ապագայում հրապարակել դրա նմուշը:
Նա մեկ անգամ եւս հավատացրեց, որ դասական իմաստով քարոզարշավ չի անելու, քանի դեռ Հայաստանում ընտրությունների իրավաչափության խնդիրը լուծված չէ: Կլուծվի, թե ոչ, երկու դեպքերի համար էլ թեկնածուի շտաբը քայլեր նախատեսել է: Մելիքյանը հասկանում է, որ դա անսովոր ձեւ է քարոզարշավին մասնակցելու, բայց վստահեցնում է, որ իր բարձրացրած հարցը բոլորի ու առաջին հերթին մեր հանրության շահերից է բխում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ