Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետեկամուտներից 4 տարի է պահանջվել ապօրինի գործող հյուրանոցը հայտնաբերելու համար

Հունվար 25,2013 12:53

Պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության աշխատակիցներն օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի հետ համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հարկային դաշտից դուրս գործող հյուրանոցային տնտեսություն են հայտնաբերել Ծաղկաձորում:

Պարզվել է, որ ստվերային հանգստյան գոտին պատկանում է անհատ ձեռներեց Ահարոն Հայրապետյանին, ով երկար տարիներ զբոսաշրջային կենտրոնում` Իսահակյան 9 հասցեում հյուրանոցային ծառայություն է մատուցել զբոսաշրջիկներին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ահարոն Հայրապետյանը թեպետ դեռևս 2009 թվականին Հրազդանի ՏՀՏ է հանձնել պետական գրանցման վկայականը, սակայն շուրջ 4 տարի շարունակել է հյուրանոցային ծառայություններ մատուցել այցելուներին` միաժամանակ շրջանցելով հարկային դաշտը: Ստվերային հյուրանոցը բաղկացած էր 12 կահավորված սենյակներից, որից 4-ն ընտանեկան են, իսկ գիշերավարձը կազմել է 20 000-ից մինչև 45 000 դրամ: Ահարոն Հայրապետյանն այս տարիների ընթացքում ոչ միայն թաքցրել է իրացման շրջանառությունն, այլև խուսափել է հարկային պարտավորությունների կատարումից: Ավելին, իրականացված գործունեության վերաբերյալ անհատ ձեռնարկատերը որևէ հաշվարկ, հաշվետվություն հարկային մարմին չի ներկայացրել: Թաքցված շրջանառության ծավալները, արդյունքում առաջացած և պետբյուջե չվճարված հարկերի չափը ճշտվում է:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մեկ այլ դեպքով էլ հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները Կոտայքի մարզում են անօրինական գործունեություն հայտնաբերել: Այսպես, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Պռոշյան համայնքի Չաուշի 99 հասցեում գտնվող առևտրի սրահում «Ար-Արին» ՍՊԸ-ի լիազորված անձ Արման Գիգոլյանը, հարկային դաշտից դուրս իրականացրել է դրամային շահումով խաղերի կազմակերպում: Ստվերային խաղատանը գործել է 7 խաղային ավտոմատ, որոնց գործունեության վերաբերյալ համապատասխան ելակետային տվյալները Արման Գիգոլյանը չէր ներկայացրել հարկային մարմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031