Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չգրանցված թեկնածուն շատ է սիրում Պարույր Հայրիկյանին, բայց Սերժ Սարգսյանը համապատասխանում է հայկական մենթալիտետին

Հունվար 25,2013 12:48

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ու ՀՀ նախագահական ընտրություններում չգրանցված թեկնածու Մարտիկ Սարգսյանը պետք է համատեղ ասուլիսով հանդես գային, բայց վերջին պահին Սարգսյանին մենակ թողեցին:

«Ադիբեկյանի հետ բոլոր ակցիաներին մասնակցւմ եմ, ինքը սոցհարցումներ էր անում աջակցում ինձ, նա միշտ իմ կողքին է լինելու, իսկ Հմայակը իմ համար ուսուցիչ է՝ նրա կարծիքն ինձ համար կարեւոր է,  բայց շտապ գործեր առաջացան ու չկարողացան գալ իմ ասուլիսին»:

Սարգսյանի խոսքով, ինքն ի գիտություն ընդունեց իր չգրանցվելու փաստը, որովհետեւ իր Հայաստանից բացակայելու փաստը իրոք շատ էր, բայց նա չի նահանջելու շարունակելու , եւ հաջորդ ընտրություններում եւս առաջադրվելու է. «Ընտրագրավն ունեի, դա խնդիր չէր ու ես միշտ ասել եմ ասուլիսներում: Ես միշտ ասել եմ նաեւ,  որ ունեմ ազգայնական հենք ու պետք է պահպանել հայեցիությունը: Իսկ մեր օրենքները հայեցի չեն, օրինակ նախագահ ընտրվելու վերաբերյալ դրույթը: Նախագահն իրավունք չպետք է ունենա երկու անգամ ընտրվելու: Շատ օրենքներ կան, որ հայավարի չեն ու դրանք պետք է փոխել: Տեսեք այս պարանը փաթաթվել է ժողովրդի վզին ու խեղդում է նրանց, ես այս պարանը սիմվոլ եմ դարձնելու»,-թափահարելով փոքրիկ պարանը՝ հայտարարեց Սարգսյանը, նշելով, որ այն հենց ինքը պետք է քանդի:

Բանախոսի համոզմամբ՝ այսօրվա նախագահը, Սերժ Սարգսյանը գնում է դեպի հաղթանակ, իսկ ինքը, նոր շարժում է սկսում, բոլոր այն մարդկանց, որոնք հիասթափված են ու միայն հացի խնդր են լուծում՝ առաջարկում է գնալ ընտրության եւ քվեարկել բոլորին դեմ. «Իշխանությունը ընտրել է լավագույնին, Սերժ Սարգսյանն այդ թիմում լավագույնն է, նա համապատասխանում է հայկական մենթալիտետին, իսկ մնացած թեկնածուները քաղաքականապես հասուն չեն: Պարույր Հայրիկյանի գաղափարները մոտ են իմ գաղափարներին, բայց ես ոչ մեկին չեմ սատարելու, թեեւ Հայրիկյանը իմ ընկերն է, լավագույն բարեկամը, ես շատ սիրում ու հարգում եմ նրան, իսկ թե ում կտամ իմ ձայնը, կասեմ փետրվարի տասին»,- ասում է Մարտիկ Սարգսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031