Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Դա նույն է, որ պոռնոաստղին դարձնես նախագահ»

Հունվար 25,2013 12:13

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց սոցհարցման արդյունքներ՝ կապված ՀՀ նախագահի թեկնածուների ռուսամետ եւ արեւմտամետ լինելու հետ, եւ ընդհանրապես, թե ինչ են մտածում այս մասին ընտրողները:

Հարցումն իր մեջ պարունակում է հետեւյալ կետերը՝ ում միանա Հայաստանը՝ ընտրողների պատգամը նորընտիր նախագահին: Ըստ Ադիբեկյանի՝ «հարցման է ենթարկվել ազգաբնակչության սեռատարիքակրթական կառուցվածքին համաչափ 1650 չափահաս բնակիչ, հունվարի 18-19-ը, որոնցից գտնելու առաջարկ է արվել շուրջ 2320 հոգու, որոնցից էլ 690 հոգին հրաժարվել է մասնակցել հարցմանը, պատճառաբանելով, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում»:

Ադիբեկյանի հարցումն իր մեջ պարունակել է հետեւյալ հարցադրումը՝ Հայաստանի համար նպատակային եւ հեռանկարային է միանալ Եվրասիական միությա՞նը, թե՞ Եվրամիությանը: Հարցվողների 52,2 տոկոսը պատասխանել է Եվրասիական միությանը, 23,2 տոկոսը՝ Եվրոմիությանը, 15,5 տոկոսը նշել է՝ ոչ մեկին, իսկ 9,1 տոկոսը դժվարացել է պատախանել այս հարցին:

Ադիբեկյանն անդրադարձավ նախագահի թեկնածուներին, մասնավորապես Էպոսագետ Վարդան Սեդրակյանին. «Նա իր ասուլիսում երեկ ասել էր, թե ես իրեն վիրավորել եմ, մանկամիտ ասել: Բայց ես իրեն չեմ վիրավորել, իր տիպի գործիչներին եմ ասել: Օրինակ ես խի՞ չեմ գնում կարաոկեում երգելու, թեեւ ձայն ունեմ, բայց օպերային երգիչ չեմ դառնում: Նախագահ դառնալը հավանաբար նրա մանկական երազանքն է եղել, նա պարանոյիկ է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Ո՞վ է տեսել, որ երկու ամսվա վազանցի միջոցով դառնալ նախագահ, սա խեղկատակություն է, դա նույն է, որ պոռնոաստղին դարձնես նախագահ»:

Ադիբեկյանն անդրադարձավ նաեւ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին: Ըստ նրա՝ «Եթե ամեն ընտրությունում նա իր հավաքած ձայները կրկնապատկի, ապա ինը տարում ընտրություններում կհավաքի այնքան ձայն, որքան որ անհրաժեշտ է: Նա լուրջ քաղաքական գործիչ չէ»:

Ինչ վերաբերվում է մեկ այլ թեկնածու Անդրեաս Ղուկասյանին, ապա. «Նա եւս մանկամիտ է, այդպես նախագահ չեն դառնում, նրան ոչ ոք չի ճանաչում: Ո՞վ պիտի ընտրի, այս տիպի թեկնածուներից ոչ մեկ ինձնից ճանաչված չէ…»:

Ադիբեկյանը խոսելով հացադուլ հայտարարած թեկնածուների մասին՝ նշեց, որ

հացադուլի գնալը թույլի միակ զենքն է. «Սատանան եւ տասը պատվիրանները» ֆիլմն է հիշեցնում, սա թույլի գործ է, քաղաքական դաշտում ընդունված գործիք չէ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Համենայնդեպս Ձեր նշած բոլոր թեկնածուներից յուրաքանչյուրը ավելի քիչ վնաս
    կբերեր երկրին, քան գործողը: Ես դեմ չէի լինի որ նախագահ լիներ,՝ Գալուստ
    Սահակյանը, ափսոս իր թեքնածույությունը չառաչադրեց: ինչպես Բագրատյանն էր
    ասում,՝ գոնե ոչ մի բան չէր անի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031