Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ համազեկուցողին մեղադրեց կեղծիքի մեջ

Հունվար 25,2013 11:46

Համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի ներկայացրած «Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը» խորագրով զեկույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստերի ընթացքում արժանացավ տարբեր պատվիրակների, այդ թվում նաև հայկական պատվիրակության անդամների սուր քննադատությանը: Զեկույցն ի վերջո Վեհաժողովը մերժեց:

Վեհաժողովի երեկվա նիստում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը հանդես եկավ անհատական հայտարարությամբ և Ագրամունտին մեղադրեց ստախոսության մեջ: Դ. Հարությունյանը հայտարարեց. «Իր պնդումներն ավելի համոզիչ ներկայացնելու համար Ագրամունտը մանիպուլյացիաների է դիմել և խեղաթյուրել իմ փաստարկները, որոնք վերաբերում էին հակամարտության փաստական տվյալներին»:

Դ. Հարությունյանը Ագրումենտի պահվածքը  «ցավալի» և  «անընդունելի» համարեց՝ շեշտելով, որ նա իր մանդատի համաձայն պարտավոր է պահպանել անկողմնակալ ու արդար մոտեցում:

Մանրամասնելով Դ. Հարությունյանը հայտարարեց. «Պարոն Ագրամունտի գործողությունը կարող է համարվել կամ կանխամտածված կերպով ապակողմնորոշում Վեհաժողովին, կամ էլ նա ցանկանում էր հետագայում էլ ապացուցել իր լոյալությունը: Նրա հղումները իմ ենթադրյալ փաստարկներին չեն համապատասխանում իրականությանը: Սարսափելի է, որ Վեհաժողովի անդամը, ավելին, Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը դիմում է կեղծիքի: Պարոն Ագրամունտի հիշողությունը նրան դավաճանել է: Ես նրան խորհուրդ եմ տալիս վերանայել արձանագրությունը համապատասխան հանձնաժողովի հետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031