Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փեսա՞ն է մուծել Անդրիասի գրավը

Հունվար 25,2013 11:40

Հատվածներ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարցազրույցից:

 – Պարոն Ղուկասյան, ինչո՞ւ որոշեցիք Ձեր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, ո՞վ է Ձեզ նման խորհուրդ տվել։

– Մաշտոցի պուրակի գործողություններից հետո ապամոնտաժողների շրջանակում մեծ դիսկուսիա էր առաջացել, թե ինչ ռազմավարություն պետք է ունենալ դրանից հետո։ Որովհետեւ ձեւավորվել էր մարդկանց պոտենցիալ մի խումբ, որն անհրաժեշտ էր համարում ունենալ նախագահի քաղաքացիական թեկնածու։ Եվ այստեղ ինչ-որ ջրբաժան եղավ, ոմանք համարեցին, թե պետք է մնալ քաղաքացիական խնդիրների շրջանակում, պաշտպանել հանրային շահերը այս կամ այն իրադրության մեջ։ Կար նաեւ մի խումբ, որը համարում էր, թե անհրաժեշտ է նաեւ քաղաքական խնդիրը վերցնել օրակարգ, իսկ քաղաքական համակարգում դա համարվում էր շինծու ընտրությունները, որի համար էլ պետք էր հայտ ներկայացնել։ Այս ամենի հետեւանքով առաջացավ գաղափար՝ քաղաքացիական շրջանակում անցկացնել հարցում, թե ով կարող է քաղաքացիական թեկնածուն դառնալ։ Ցավոք սրտի, այդ գաղափարը լայն աջակցություն չստացավ, չկարողացանք դա իրականացնել, Ստեփան Դանիելյանն էր այս ամենի նախաձեռնողը։ Այնուհետեւ ինքն ինձ հորդորեց, որ ես առաջադրվեմ, եւ ես արեցի համապատասխան վերլուծություններ, գնահատեցի ռեսուրսները, փորձեցի հասկանալ առաջադրանքը։ Եկա այն եզրակացության, որ կարող եմ այդ առաջադրանքը կատարել, ու արդեն սկսվեցին բոլոր գործողությունները։

– Այնուամենայնիվ, խոսակցություններ են պտտվում, որ հենց Մ. Մինասյանն է մուծել Ձեր ընտրագրավը։

– Դա այդպես չէ, եւ Դուք իրականության հետ կապ չունեցող տեղեկություն եք ասում։ Բնականաբար, ես այդ գումարը վճարել եմ ինքնուրույն, դա մեր ընտանիքի փողն է։ Ես մոտ օրերս կհրապարակեմ «Ռադիո հայ»-ի բանկային հաշվեհամարային գործարքները, որտեղ երեւում է, թե ոնց եմ հաշվիցս գումար հանում՝ գրավին համաչափ։

– Այս ցուրտ եղանակին Դուք հացադուլ եք հայտարարել, ու այս օրերի ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում են հայտնվել Ձեր թանկարժեք կոշիկները, որտեղի՞ց եք գնել դրանք։

– Կինս է ձեռք բերել, չգիտեմ՝ որտեղից, իմ ամբողջ հագուստն ինքն է պատրաստել։ Սովորական կոշիկներ են, որոնք այս իրավիճակում անհրաժեշտ են, ինչ-որ գերթանկ իրեր չեն։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031