Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բոլոր մարդիկ հավաքվեցին եւ ճիշտ ընտրություն կատարեցին»

Հունվար 25,2013 11:25

Գյուղատնտեսության աջակցության Տավուշի մարզային կենտրոնի «Ֆերմեր» թերթի 2013թ. առաջին համարում տպագրվել է «Բերքաբերի հույսը» բանաստեղծությունը, որտեղ գովերգվում է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի նոր` 2012թ. սեպտեմբերին ընտրված գյուղապետ Արթուր Մադաթյանի կատարած աշխատանքները:

Իջեւանցի Հրաչը (կենսաթոշակառու Հրաչ Ավետիսյանը) գրել է.

Առավոտյան բացվեց լույսը,

Արթուրը դարձավ Բերքաբերի հույսը,

Բոլոր մարդիկ հավաքվեցին,

Եվ ճիշտ ընտրություն կատարեցին,

Հենց Մադաթյանն ընտրվեց,

Իսկույն ճանապարհն ասֆալտապատվեց,

Ապրես դու, մեր նոր գյուղապետ,

Գործ ես անում շատ գրագետ,

Եթե գյուղին չտաս վնաս,

Բերքաբերում գյուղապետ միշտ կմնաս,

Տեսնում են մարդիկ քո արած գործը,

Չնայած չունեիր դու դրա փորձը

Մտածում ես գյուղի մասին,

Կհարգենք մենք քեզ միասին:

Կմտածես նաեւ գազի մասին,

Երազում ենք Բերքաբերում գազ ունենալ,

Հույսով ենք, որ այդ էլ կունենանք,

Ժողովրդին պետք էր գրագետ մեկը,

Ապրի մեր նոր գյուղապետը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031