Հատվածներ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից:
– ՊարոնԱբրահամյան, ՍերժՍարգսյանիայսքարոզարշավըտարբերվումէ 2008-իքարոզարշավից, մասնավորապեսնրահանդիպումներըընտրողներիհետդահլիճայինեն, ինչո՞ւայդպեսորոշվեց, ՀՀԿ–իհամարիվերջոհասկանալիդարձա՞վ, որչարժեմարդկանցայդպեսբերելհանրահավաքների։
– Ոչ, մենք քննարկել ենք այս հանդիպումների արդյունավետությունը եւ իմ կարծիքով, շատ ճիշտ ռազմավարություն ենք ընտրել՝ յուրաքանչյուր մարզկենտրոնում մի բացօթյա հանդիպում, իսկ մյուս քաղաքներում դահլիճային՝ նաեւ հաշվի առնելով եղանակը, հաշվի առնելով, որ մարդկանց
համար նորմալ լինի, կոմֆորտ լինի։ 2008-ին մենք ավելի շատ բացօթյա էինք անում, որովհետեւ նախագահը ներկայանալու խնդիր ուներ, առաջին ժամկետն էր, նրան մարդիկ, իհարկե, ճանաչում էին, բայց մենք նախընտրեցինք, որպեսզի ինքը բացօթյա հանդիպումներ ունենա, որովհետեւ դահլիճները սահմանափակ տեղ ունեն, շատ մարդիկ ցանկություն ունեն, չեն կարողանում մասնակցել։
Կարդացեք նաև
– ՏարբերՀՀԿ–ականներառիթը բացչենթողնումհայտարարելու, որայս անգամՀայաստանինորագույնպատմությանմեջամենադեմոկրատականընտրություններնենանցկացվելու, այնինչ, ԵԽԽՎդիտորդականառաքելությունըեւՀՀ–ումՄեծԲրիտանիայի դեսպանըհայտարարեցին, որ
ընտրություններինկատմամբանտարբերությունեւհանրային անվստահությունկա, արդյո՞քդա արդենիսկչի՞ստվերումընտրությունները։
– Այդ գնահատականները իրականությանը չեն համապատասխանում։ Ես հանդիպել եմ ԵԽԽՎ դիտորդների հետ, իրենց հետ քննարկել եմ, եւ մենք մեր անհամաձայնությունը հայտնել ենք իիենց դիրքորոշման հետ, մենք ապացուցեցինք, որ իրենք նույնիսկ չեն էլ ստուգել այն փաստերը, որոնք
ներկայացվել են ընդդիմության կողմից, եւ այնտեղ կային մարդիկ, որոնք ի սկզբանե սուբյեկտիվ տրամադրվածություն ունեին։ Իսկ ինչ վերաբերվում է պասիվությանը կամ անվստահությանը, ես կարծում եմ, ավելի շատ այդ անվստահության մթնոլորտը ստեղծվել է բամբասանքների հիմքերի վրա։
– Համացանցումակտիվորեն շրջանաովումէձերբրյուսելյանայցի «զավտրիկի»տեսանյութը։Հաճախե՞քնմանհումորներանում։
– Այո, գոնե լավ է, որ դուք հասկացել եք, որ ես հումոր եմ արել, ես ճիշտն ասած, ուտելու հանդեպ մեծ սեր չունեմ, ուղղակի ես կատակով, քանի որ մեր հարաբերությունները շատ նորմալ են պարոն Շուլցի հետ, ասեցի՝ ինչ լավ սեղան եք պատրաստել, եթե իմանայինք, որ այսպիսի զավտրիկի սեղան կլինի, ես ուժին չէի անի։ Կատակ ենք արել եւ սկսել մեր խնդիրները քննարկել։ Բայց որոշ մարդկանց, եթե այդքան հետաքրքրում է իմ ուտելը, ես ուտել շատ չեմ սիրում, իմ համար շատ սովորական է ուտելը եւ ես ընտրյալ ճաշատեսակներ էլ չունեմ։
ԼուսինեԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»