«Regnum» գործակալությունը տեղեկացնում է, որ «Փյունիկի» եւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որ փորձաշրջան էր անցնում Վլադիկավկազի «Ալանիայում», վերադարձել է հարազատ ակումբ: Երիտասարդ ֆուտբոլիստը չի բավարարել Վալերի Գազզաեւի գլխավորած մարզչական շտաբի պահանջները: Գազզաեւը չի հավանել նաեւ Վրաստանի ազգայյին հավաքականի հարձակվող Մամուկի Գոգնաձեին ու նա էլ վերադարձել է Լատվիայի «Դաուգավա», որտեղ հանդես է գալիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ