«Իշխող կուսակցությունը շագագրգռված է հանրությանը մատուցել, որ իմ հացադուլն իսկական չէ, քաղաքական գործիչը կոմպետենտ չէ: Հանրությունն էլ անտարբեր է: Բայց ես կարծում եմ՝ այս ամենը 2 -3 շաբաթից մարդիկ կտարբերեն իսկական պայքարը ոչ իսկականից»,- Aravot.am-ին ասաց նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը՝ մեկնաբանելով այն շահարկումները, թե ինքը քաղաքական դիվիդենտներ շահելու համար է դուրս եկել փողոց եւ իր PR-ն է անում:
Պարոն Ղուկասյանի կարծիքով, այս ընտրություններում իշխող կուսակցությանը հաջողվել է նախագահի մյուս թեկնածուներին թեթեւսոլիկի կերպարով ներկայացնել. «Դա էլ է սեւ PR…»:
Պարոն Ղուկասյանը վստահեցրեց, որ իրեն լավ է զգում: «Շտապ օգնություն» ծառայությունը օրը երկու անգամ այցելում է նրան ու ստուգում հացադուլավորի ինքնազգացողությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ