Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ երեկվա հանդիպումից հետո ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղեկալ Վլադիմիր Գարկունը լրագրողներին ասաց, որ իրենք դիտորդական առաքելության մեծ փորձ ունեն և իրենց գնահատականները լինելու են միայն սեփական դիտարկումների հիման վրա:
Նա նաեւ ասաց, որ արդեն տեղեկացել են քարոզարշավի, թեկնածուների գործունեությանը եւ առաջիկա օրերին պատրաստվում են հանդիպել նրանց հետ. «Իրադարձությունների մոնիտորինգ է իրականացվելու, ընտրությունների օրը մեր բոլոր դիտարկումների վերջնական վերլուծությունը կանենք, իսկ հաջորդ օրը` փետրվարի 19-ին, վերջնական արդյունքների մասին մեր դիտարկումները կհայտնենք»:
Նա դժվարացավ պատասխանել, թե արդյոք կիսում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչիի մտահոգությունը, ընտրողների շրջանում անտարբերություն կա, իսկ քաղաքական գլխավոր ուժերի մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին:
Նա միայն պատասխանեց, որ այսօր է եկել Հայաստան և գնահատականներ տալ չի կարող:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ