Հունվարի 24-ին, ժամը 20.22-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962 թ. ծնված Սերգեյ Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք:
Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում:
Կարդացեք նաև
ԱԻՆ