Հունվարի 24-ին, ժամը 10.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթենքի փողոցին հարակից սարալանջից (Հաղթանակ կամրջի մոտ) տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ԵՓՎ Կենտրոն համայնքային բաժինը և ճանապարհային ոստիկանությունը:
Կարդացեք նաև
ԱԻՆ