Նախագահ դառնալու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ Մարաշի տրանսպորտի հարցը եւս լուծել:
Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպեցինք Նորք-Մարաշ բարձրացող թիվ 22 միկրոավտոբուսում: Aravot.am-ի հարցին, թե այս ժամին երթուղայինով երթեւեկելն է°լ է նախընտրական քարոզարշավի շրջանակներում, պարոն Հովհաննիսյանն ասաց` տուն գնալու բնական պահանջի շրջանակներում է: Նախագահի թեկնածուն բոլոր ուղեւորներին բարեւեց, իրեն ծանոթ մարաշեցիներին էլ` որպիսությունը հարցրեց:
Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք՝ նախագահ դառնալու դեպքում վերջապես կլուծի° մարշեցիների համար անլուծելի դարձած տրանսպորտի խնդիրը: Ի պտասխան նախագահի թեկնածուն անկեղծորեն հետաքրքրվեց` հաճախականությա°ն մասին է խոսքը: «Միկրոավտոբուսների պարբերականության, գերբեռնված երթեւեկելու, ուշ ժամերին տրանսպորտի բացակայության»,- Մարաշի տրնսպորտի խնդիրը առավել մանրամասն ներկայացրինք նախագահի թեկնածուին:
«Որ ընտրվեմ, ես չեմ լուծի, համակարգը կլուծի»,-խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի թեկնածուն նաեւ կիսվեց վաղվա քարոզարշավի ծրագրով` «մամուլի ասուլիս եմ տալու եւ ոտքով իջնելու եմ քաղաք»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ