Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես փրկել ՀՀ տնտեսությունը (տեսանյութ)

Հունվար 24,2013 22:40
hayk gevorgyan

Նախագահի 8 թեկնածուներից 6-ն իրեն նախընտրական ծրագրերում, ըստ էության, տնտեսական ոլորտի մասին ոչինչ չեն ասում: Կարծում է տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը:

Նրա կարծիքով Սերժ Սարգսյանի ծրագիրն առանձնանում է բացառիկ անկեղծությամբ,. «Սարգսյանի ամբողջ տնտեսական ծրագրում ընդհանրապես գոյություն չունի տնտեսական մրցակցություն բառակապակցությունը: Դա շատ անկեղծ է Սերժ Սարգսյանի կողմից, ի զարմանս ինձ, որովհետեւ նախկինում ասում էին տնտեսական մրցակցություն, բայց անում էին բոլորովին ուրիշ բան»

Տնտեսական մեկնաբանի գնահատմամբ` Սերժ Սարգսյանի ծրագրին հակադրվում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի «Ընդամենը 100 քայլ մինչեւ սոցիալական արդարություն» ծրագիրը. «Պրոֆեսիոնալ կազմված, այնտեղ հեծանիվներ չկան հորինված: Հրանտ Բագրատյանը տնտեսության զարգացումը տեսնում է այնպիսի ուղղություններով, որոնցով նախկինում ու հիմա զարգանում է առաջադեմ աշխարհը` դա տնտեսական մրցակցությունն է»,- ասում է նա։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031