Լրահոս
Օրվա լրահոսը

Իվանիշվիլիից պետք չէ ակնկալել «երկնքից թափվող մանանա»

Հունվար 24,2013 22:33

«Ինքնագովազդի  գրոսմայստեր» Սաակաշվիլին ՀՀի հետ վարում էր հարթ հարաբերություններ

 Հանրապետական ինստիտուտի տնօրեն, վրաց փորձագետ Իվլիան Խաինդրավան «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հայ-վրացական հարաբերությունների մակարդակը կարո՞ղ է տարբերվել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իշխանավարման ընթացքում՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանավարման ժամանակահատվածից, նկատեց, որ՝ «անկասկած»:

«Սաակաշվիլին եղել եւ մնում է ինքնագովազդի գրոսմայստեր եւ կարողանում էր հաջողությամբ հռետորաբանությունը ներկայացնել որպես գործողություն։ Մինչդեռ, երբեմն, հռետորաբանության եւ իրողությունների միջեւ նույնիսկ լիակատար հակադրություն կար: Թեեւ, պետք է խոստովանել, որ Հայաստանի հետ նա վարում էր, պահպանում էր հարթ, բարիդրացիական հարաբերություններ, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Իվանիշվիլին, անհատ է, որը նպատակաուղղված է գործի վրա, բայց պետք չէ նրանից անմիջապես ակնկալել «երկնքից թափվող մանանա», եւ պետք չէ նրա «կոկորդից բռնել»՝ պահանջելով իրավիճակի վայրկենական շտկում, որը տարիներով բարձիթողի վիճակում  է եղել: Նման մոտեցման հետ արդեն իսկ բախվում ենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ հատկապես երկրի սահմաններից դուրս, իսկ դա կարող է վնասել, ոչ թե օգուտ բերել: Եվ իհարկե, երկկողմ հարաբերությունները պահանջում են հանդիպակաց մտադրություններ, հանդիպակաց քայլեր: Եւ պետք է նկատել եւ գնահատել գործընկերոջ բարեխղճությունը»,- նշեց Իվլիան Խաինդրավան։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 Իվլիան Խաինդրավայի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031