Լրահոս
Օրվա լրահոսը

Աղի բլիթ վաճառող կինը՝ Րաֆֆիին. «Արի՜, արի՜ ասեմ» (Տեսանյութ)

Հունվար 24,2013 21:50

Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին կանայք բողոքում էին

«Արի՜, արի՜ ասեմ: Ամբողջ օրը 1000 դրամի չեմ ծախում, որ ապրենք»,-այսօր Բժշկական համալսարանի անցումի մոտ քարոզարշավի շրջանակներում Կենտրոնի բնակիչներին բարեւող Րաֆֆի Հովհաննիսյանին այսպես դիմեց մի կին:

Կինն իր պատրաստած աղաբլիթները փաթեթավորել էր ու բերել էր չամուսնացածների համար վաճառքի:

Րաֆֆի Հովհաննիսյանը կնոջը վստահեցրեց, որ «հենց մեր պատգամավորները ձեր կողքին են այս հարցով»:

Կինը բողոքեց. «Հարամ ըլնի սենց ապրելը, աղի բլիթ եմ ծախում, որ ապրեմ»: Մեր հարցին, թե ո՞ւմ եք ընտրելու, որոշե՞լ եք արդեն՝ կինը պատասխանեց. «Ոչ մեկին էլ չեմ ընտրելու: Ում էլ ընտրում եմ, իրա գրպանի համար ա աշխատում: Ոչ մեկին էլ չեմ ընտրելու: Ոչ էլ գնալու եմ ընտրության»: Մեր դիտարկմանը, որ ձեր ձայնը կարող է օգտագործվել՝ հօգուտ իշխանության, կինը հավաստիացրեց՝ «չեն կարա»:

«Պարոն Հովհաննիսյան, 74 տարեկան կին եմ, եկել եմ էստեղ՝ շոր ու մոր եմ ծախեմ, հացի փող անեմ, ինչո՞ւ: Տղես 50 տարեկան ա, որտեղ գնում ա գործ ճարելու, ասում են՝ դու բիձա ես, քեզ աշխատանք չի հասնում: Եթե դուք նախագահ ընտրվեք, կարո՞ղ եք մեր կյանքը բարելավել»,- նախագահի թեկնածուին այսպիսի հարց ուղղեց Աշխեն տատը:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես քեզի պիտի ոչ թե իշխեմ, այլ ծառայեմ 5 տարի՝ առանց որեւէ բիզնեսի, առանց եկամուտի: Դուք ուզո՞ւմ եք մեկ անգամ երկիր փոխել: Եթե ուզում եք, այդ օրը գնացեք, թերթի վրա ինչ ուզում եք գրեք, բայց գնացեք»: Կինը երկար տարիներ աշխատել էր գործարանում. «Ես իմ թոշակը կառնեի, ոտերս փռած կապրեի»: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ 5 տարվա ընթացքում թոշակները 50%-ով բարձրացնելու է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031