Դատարանը եւս մեկ ամսով երկարացրեց հացադուլ հայտարարած Շալիկո Մանուչարյանի կալանավորման ժամկետը
Այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, բավարարել է Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ռ. Մինասյանի միջնորդությունը` վանաձորցի Շալիկո Մանուչարյանի կալանքի ժամկետը երկարացնելով եւս մեկ ամսով:
Դատարանը այդկերպ մերժել է արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորի փաստաբան Ռուբեն Հակոբյանի` կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:
«Իմ պաշտպանյալը հացադուլից դուրս չի գալու, մինչեւ մահ պայքարելու է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է փաստաբանը` տեղեկացնելով, որ լյացված որոշման դեմ դիմելու է ՀՀ Վերաքննիչ դատարան:
Կարդացեք նաև
Մանուչարյանը նախորդ տարվա մայիսի 30-ից կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 112 եւ 135 հոդվածներով:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ