Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյանը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին մի շարք խնդիրներ է ներկայացրել

Հունվար 24,2013 19:16

Այսօր  ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանն ընդունեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար` դեսպան  տիկին Հեյդի Թալիավինիին:

Հանգամանալից զրույցի ընթացքում Արման Մելիքյանն իր մտահոգությունը հայտնեց այն կապակցությամբ, որ Հայաստանում առկա քաղաքական իրողությունները միանշանակ հաստատում են, որ ՀՀ-ից հեռացած` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն կես միլիոն քվեները կրկին հավելագրվելու են հօգուտ իշխող կուսակցության թեկնածուի, եթե իրադարձությունների նման զարգացումը կանխելու ուղղությամբ եռանդուն ջանքեր չգործադրվեն:

Արման Մելիքյանն այն համոզմունքն արտահայտեց, որ ընտրակեղծարարությունը կանխող կարևոր քայլ կլինի  ընտրությունների օրինականությունն ապահովող և վերահսկող մարմնի` ԿԸՀ-ի կողմից Հայաստանից հեռացած, սակայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն ընդունած, սակայն մշտապես արտերկրում բնակվող սփյուռքահայ հայրենակիցների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից հրաժարված անձանց թվաքանակի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվության հրապարակումը: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարին հանձնվեց այս խնդրին առնչվող փաստաթղթերի փաթեթը, որը ներառում էր Արման Մելիքյանի` ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանին հասցեագրված նամակի, ԿԸՀ-ի կողմից  նամակում ներառված առաջարկների վերաբերյալ ընդունված որոշման պատճենները, ԿԸՀ նիստի արձանագրությունը /թղթի կրիչի վրա և նիստի ձայնագրության էլեկրոնային տարբերակը/, ինչպես նաև ԿԸՀ որոշման կապակցությամբ Արման Մելիքյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարությունը:

Նշվեց, որ ԿԸՀ-ն մերժել է Հայաստանից մեկնած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու առաջարկը, իսկ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած սփյուռքահայ հայրենակիցների և քաղաքացիությունից հրաժարված անձանց մասով` վերահասցեագրել է ՀՀ Ոստիկանության ԱՎ վարչությանը և, որ առ այսօր, վերջինս որևէ կերպ չի արձագանքել նամակում բարձրացված հարցերին: Հեյդի Թալիավինին տեղեկացվել է նաև այն մասին, որ որևէ պարագայում թեկնածուն չի դիմելու ՀՀ դատական ատյաններին` համարելով, որ  Հայաստանում գործող կոռուպցիոն կառավարման համակարգի առկայության պայմաններում, անհնար է ակնկալել արդարադատության իրականացում:

Դեսպան Հեյդի Թալիավինին հավաստիացրեց, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել բոլոր խնդրահարույց հարցերը պարզելու և ընտրությունների օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու համատեքստում:

ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի

նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031