Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի անվճար կորոնոգրաֆիա` Գյումրիում

Հունվար 24,2013 18:21

Վաղվանից Գյումրու նորաբաց առողջապահական կենտրոնում  սկսվում են սրտի բարդ ու թանկարժեք վիրահատությունները

Այս մասին  քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու նորաբաց  առողջապահական  կենտրոնի տնօրեն  Արմեն Իսահակյանը: Ըստ նրա,  վաղը մայրաքաղաքի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Կարպովնայի գլխավորությամբ  Գյումրի կժամանեն   լավագույն  սրտաբանները` առաջին անգամ օգտագործելոu քաղաքի հիվանդանոցին պատկանող  սարքավորումը:

Նշենք, որ կորոնոգրաֆիան սրտի անոթների ստուգումն ու անհրաժեշտության դեպքում ստենդավորումն է, այն  բավականին թանկ հաճույք է:Մասնագետների հավաստմամբ, Հայաստանում ամենաէժան   ստենդավորումը  մոտ 1 միլիոն դրամ է, սակայն երբեմն հիվանդին անհրաժեշտ է լինում 2-3 ստենդավորում ու բնականաբար ծախսերը հասնում են մինչև 7 միլիոն դրամի:

Ինչևէ, վաղը առաջին  անգամ փորձարկվելու է  1 միլիոն դոլարանոց կորոնոգրաֆիայի  սարքը, որը , հիվանդանոցի տնօրենի փոխանցմամբ, ի սկզբանե առողջապահական կենտրոնը  կառուցելու ու կահավորելու ծրագրում նախատեսված չի եղել: Այն Գյումրու նորաբաց հիվանդանոց է  բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցումով, ով, ըստ  բժիշկ Իսահակյանի,  կարևորել է  այս մարզի սոցիալական վատ վիճակը: Սարքը, ըստ հիվանդանոցի ղեկավարի,  գերմանական է,   իր որակով եզակի , նույնիսկ մայրաքաղաքում դժվար է նման որակի սարքավորում ճարելը:

Վաղվա վիրահատությունը անվճար է `պետպատվերով, հիվանդանոցի  տնօրինությունը ընտրել է  վիրահատման ենթակա այսպես ասած «մաքսիմում աղքատ»  20 հիվանդների, որոնցից սակայն առանձանցվել է ամենակարիքավորն ու  համեմատաբար առողջական ավելի թեթև վիճակում գտնվողը: Այսինքն նպատակը եղել է այն, որ   վիրահատելուց հետո  ավելորդ խնդիրներ չծագեն  ու մայրաքաղաք  տեղափոխելու կարիք չլինի, վիրահատությունը  սկսվի ու ավարտվի Գյումրիում:  Վիրահատության ավարտից հետո Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի մասնագետները  նախատեսել  են Գյումրու նորաբաց հիվանդանոցից իրենց  մոտ վերապատրաստման տանել նաև 2 բուժքույրի և 2 տեխնիկական աշխատողի:

Վաղը Գյումրի ժամանող մասնագետները նախատեսում են նաև հարցազրույց տալ լրատվամիջոցներին: Ի նկատի ունենալով, որ տեխնիկայի դարաշրջանում առաջին անգամն է  մեր հանրապետության  երկրորդ քաղաքում սրտի վիրահատություն կատարվում, այս փաստը կարելի է համարել առողջապահական պատմական իրադարձություն Գյումրու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031