Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Քեթրին Լիչի գնահատականներն այդքան էլ կոռեկտ չէին

Հունվար 24,2013 18:10

ՀՀ ԱԳՆ-ում այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի ասուլիսը` նվիրված 2012թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը:

A1+-ի հարցին, համաձա՞յն եք առաջիկա ընտրությունների մասին Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի գնահատականներին, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց․ «Մեծ Բրիտանիայի դեսպանը, կարծեմ ինքը տվեց իր մեկնաբանությունը այն արձագանքին, որը հնչել է մամուլում եւ մեր հանրային կարծիքի կողմից։ Կարծում եմ շատ արձագանքներ միանգամայն տեղին էին: Ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով, ինչ-որ գնահատականներ տալը եւ կանխատեսումներ անելը չեմ կարծում այդքան կոռեկտ է: Եթե դեսպանը որոշում է այդպիսի բաներ ասել, ուրեմն` պետք է մտածի, թե ինչպիսի արձագանքներ կարող են լինել հանրային կարծիքում եւ ինչպիսի տրամադրություններ կարող են լինել դրա վերաբերյալ»:

A1+-ի հաջորդ հարցին՝ ի՞նչ է կորցրել Ադրբեջանը, Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումից հետո: «Դժվար է պատկերացնել, որ  Ադրբեջանի ղեկավարությունը այդ աստիճանի չէր կարող հաշվարկել, թե ինչպիսի արձագանք, ինչպիսի հետեւանքեր կարող  է  ունենալ այդ գործարքը: Ամբողջ աշխարհը միանշանակ դատապարտեց, իր դժգոհությունը հայտնեց: Դա խայտառակություն դարձավ Ադրբեջանի համար։  Միգուցե Բաքուն այլ պատճառ էր հետապնդում, միգուցե սա փորձ էր ձախողել  բանակցային գործընթացը․․․», -հարց ուղղեց ՀՀ ԱԳ նախարարը։

Նալբանդյանը հավելեց նաեւ․ «Դա անընդունելի էր, դա խայտառակություն էր, դա ոտնահարում է քաղաքակիրթ աշխարհի սկզբունքները եւ արժեքները: Բայց այլընտրանք չկա բանակցություններին եւ Հայաստանը հայտարարեց, որ շարունակելու ենք բանակցությունները: Միգուցե ադրբեջանցիները  տրամաբանությունից դուրս այլ պատճառներ էլ ունեին: Միգուցե  իրենց  յուրահատուկ տրամաբանությունն ունեն, շատ տարբերվող ամբողջ աշխարհի տրամաբանությունից»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031