Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրվեց Երուսաղեմի 97-րդ պատրիարքը

Հունվար 24,2013 17:52

Երուսաղեմի հայոց պատրիարքարանից ստացված հաղորդագրության համաձայն, այսօր պատրիարքարանի լուսարարապետ տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն  ընտրվել է Երուսաղեմի 97-րդ պատրիարք: Անցյալ տարվա հոկտեմբերի 12-ից պատրիարքի աթոռը թափուր էր մնացել Երուսաղեմի Հայոց պատրիարք ամենապատիվ տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի մահից հետո:

Հայերի համար Երուսաղեմի պատրիարքարանը զուտ հոգեւոր կառույց չէ. Երուսաղեմում գտնվող տիրոջ գերեզմանի Սուրբ Հարության  տաճարը տնօրինում են 3՝ հույն ուղղափառ, հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիները:

Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1948 թվականին Հալեպում, ի թիվս այլ ծառայությունների, նա եղել է Ժառանգավորաց վարժարանի տեսուչ, տարբեր տարիներին Շվեյցարիայի եւ Իսրայելի հոգեւոր թեմի հովիվ: 2009 թվականին  Նուրհան սրբազանը նշանակվել է պատրիարքական փոխանորդ: Երուսաղեմի հայոց պատրիարքարանից ստացված հաղորդագրության մեջ ասվում է, որ տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ազդեցիկ հոգեւորական է, որի ներկայությունը ոչ միայն կայունության գրավական է կառույցում, այլեւ հռչակավոր նախնիների ժառանգության հավերժացման:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտյոմ says:

    «2009 թվականին տեր Նուրհանը նշանակել է պատրիարքական փոխանորդ»։ Մեկ նախադասության մեջ 2 սխալ կա. երևի ուզում էիք ասել «նշանակվել», իսկ մյուսը՝ արքեպիսկոպոսին ասում են «Նուրհան սրբազան» և ոչ թե «տեր Նուրհան». տարրական բաներ են, որ պետք է իմանալ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031