Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես աղջիկ լինեի, հաստատ այլասերված ու ման եկող կլինեի». Կանանց և տղամարդկանց նախանձի մասին

Հունվար 24,2013 17:33

Կանանց ուղեղը ավելի լավ է յուրացնում կարդալու ընթացքում նկարագրված հույզերը: Տղամարդիկ ավելի շատ են հակված օգնելու, քան կանայք: Այս տարբերությունները, որոնք բացահայտել են հոգեբանները, կարող են նախանձի կամ խանդի պատճառ դառնալ: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե արդյոք սեռերի միջև կա նախանձ՝ թեկուզ փոքր ինչ չափով: Մեր հարցմանը մասնակցած շատ կանայք ցանկանում են տղամարդկանց պես սառը և ուժեղ լինել և ոչ թե էմոցիոնալ: «Մեզ լացկան են ասում տղամարդիկ, իսկ իրենք զսպում են իրենց զգացմունքները: Կամ նրանք անտարբեր են, կամ պարզապես բավական կոփված, որ կարողանում են դիմագրավել կյանքի փորձություններին: Ես նախանձում եմ նրանց »,-ասում է 20-ամյա Ռուբինան: Կանայք ավելի սուր են ընկալում ցավի զգացումը, քան տղամարդիկ: Փաստում են բրիտանացի գիտնականները՝ ուսումնասիրելով 16 կնոջ և 16 տղամարդու գլխուղեղի մագնիսառեզոնանսային անալիզը: Բանն այն է, որ ցավ զգալիս կանանց գլխուղեղում միախառվում են զգացմունքների ու վախի համար պատասխանատու հատվածները, իսկ տղամարդկանց մոտ նկատվում է հակառակ պատկերը։ Տեղեկանում ենք www.nytimes.com-ից: Ինչպես պնդում են շատ կանայք, նրանք նախանձում են տղամարդկանց նրանց ազատության համար: «Մենք՝ կանայք, սիրում ենք այն ամենը, ինչ կոչվում է խենթություն, բայց հաճախ մենք ստիպված ենք լինում զսպել մեր հակումները: Մինչդեռ տղամարդկանց կողմից այդպիսի քայլերը ցնծությամբ են ընդունվում: Օրինակ` աշխատավայրում նրանք ավելի անկաշկանդ են, քան մենք»,-ասում է 24-ամյա Հրաչուհին: Իմիջիայլոց, տղամարդիկ աշխատավայրում հանուն սիրո ավելի շատ են խենթությունների դիմում, քան կանայք: Վկայում է HeadHunter հետազոտական ծառայության կողմից անցկացված ուսումնասիրությունը: Հարցման մասնակցած տաղամարդկանց 18 %-ն է ռոմանտիկ է եղել, իսկ կանանց ՝ ընդամենը 13 %-ը: Տղամարդկանցից շատերն են պատրաստ խենթությունների: Այնուամենայիվ, շատ կանայք հավաստիացնում են, որ իրենք երբևէ չեն նախանձլ տղամարդկանց և գոհ են իրենց կարգավիճակից:

Կանանց և տղամարդկանց միջև կան բազում տարբերություններ, դրանք կարող են գրավել հակառակ սեռի ներկայացուցիչներին: Կանայք սուր տեսողությամբ են օժտված, ավելի լավ լսողություն, նաև համի ու հոտի ավելի նուրբ զգացողություն ունեն: «Կարծում եմ՝ կանայք ավելի աշխատասեր են ու ճարպիկ, իզուր չէ, որ ասում են Եվայի ցեղ: Մի քիչ էտ հատկանիշների համար եմ նախանձում, մեկ էլ, որ մեզնից լավատես են»,-ասում է 37-ամյա Գևորգը: Շատ տղամարդիկ ծիծաղում են մեր հնչեցրած հարցի վրա՝ ասելով. «Կին լինելը ամենաապուշ բանն ա», «Ցավակցում եմ կանանց» և այլն: «Աղջիկ ծնվելը արդեն իսկ մեղք ա, փոքր ժամանակ հայրն ա արգելքներ ներկայացնում, երիտասարդ հասակում՝ ընկերը, ամուսնության դեպքում՝ ամուսինը,-ասում է 26-ամյա Նարեկը և հավելում,-եթե ես աղջիկ լինեի, հաստատ այլասերված ու ման եկող կլինեի, կօգտվեի կյանքի բոլոր հաճույքներից և ոչ թե ինձ կզրկեի շատ բաներից»:
Կան նաև կնամեծար տղամարդիկ, ովքեր իրենց կանանց համար պատրաստ են անել ամեն բան, նրանք միշտ էլ այն կարծիքին են, որ կինը զարդարում է տղամարդուն և  որ նա է ամենաթանկ էակը իրենց կյանքում:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031