Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեմարաններ, շտեմարաններ…

Հունվար 24,2013 17:18

Ահա եւս մի քանի ամիս և աշակերտ-դիմորդները կհանձնեն քննությունները և կընդունվեն համալասարան:

Ավագ դպրոցի մասին ժամանակին լավ խոսվեց, քննարկվեց, հիմա հերթը շտեմարաններին ու դրանց կազմողների ախորժակների չափին է հասել: Ամենաառաջին նախադասությունս սովորական պրոցես լինելուց վերածվում է բաղձալի երազանքի:
Նույն քննությունները նաև ես եմ հանձնելու: Ես ունեմ բազմաթիվ նպատակներ ու պլաններ, ու իմ ողջ ապագան կախված է բառացիորեն մի քանի մարդուց, ովքեր կազմել են այդ շտեմարանները:
Մի երկրում, որտեղ գիտելիքը ստուգվում է զուտ վանկերի, տողերի ու տառերի քանակից, ոչ մի ապագա ու զարգացում չի կարող լինել: Որքան էլ փորձեն դրան գեղարվեստորեն մոտենալ: Սա դիմորդների համար այն շրջանը չէ, երբ նրանք պիտի տողեր ու վանկեր հաշվեն ու անգիր անեն սեփական մայրենի լեզուն:
Ես էլի եմ ասել, որ ես մեծ հետաքրքրություն ունեի սեփական լեզվիս նկատմամբ, աշխատում էի ամեն կերպ խոսել գրական, հայեցի, սակայն Ձեր պատճառով ես արդեն զզվում եմ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻՑ: Որովհետև այս ամեն ինչը` Ձեր արհեսածին ու անհիմն բարդացումները, ավագ դպրոցների ստեղծումը, մի ամբողջ սերնդի վրա խաչ քաշելն ու կենդանու նման վարվելն ունի մեկ բացատրություն` ՓՈՂ:
Ձեր ստեղծած շտեմարանները, 16 տարեկան երեխուն ռոբոտի տեղ դնելն ու ծնողների ֆինանսներն անհիման օգտագործելը տեսնում են նաև 16-17 տարեկան ու նոր կյանք մտնող երեխաներ, ու երբ նրանք մի օր գնան Հայաստանից` չզարմանաք, որովհետև Դուք խաղում եք երեխաների հոգեբանության հետ: Ձեր շտեմարանները մենք կկրծենք, անգիր կանենք, չենք հասկանա, բայց էլի անգիր կանենք, կգանք կգնանք: Բայց հիշե՛ք` դուք բթացնում եք ձեր գալիք սերունդներին, որոնք միգուցե կդառնային հանճարներ…
Հ.Գ. | Դուք ձեր քայլերով հուստահատեցնում եք նաև ինձ…:
Սամվել Խաչատրյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031