Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանությունները փորձելու են կոսմետիկ միջոցներով համոզել միջազգային հանրությանը». Էդգար Վարդանյան

Հունվար 24,2013 16:59

ACNIS 24.01.13Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանն այսօր «Ընտրություններ 2013. ոչ սովորակա՞ն իրավիճակ» խորագրով սեմինար-քննարկման ընթացքում ասաց, որ տարիներ շարունակ եղել են հետընտրական գործընթացներ, որտեղ առաջադրվող կուսակցությունները անընդհատ հայտարարում են, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են և եթե չկեղծվեն մենք կհաղթենք: Այնուհետև հասարակությունը հայտնվում է մի իրավիճակում, երբ ցանկություն չունի ոչինչ ձեռնարկելու, մտածելով, որ ինչ էլ անեն անիմաստ է և որ միայնակ են գործող համակարգի դեմ:

Ըստ Սարգսյանի, այսօր կատարվում է այն, որ ժխտելով հինը հասարակությունը մնացել է մենակ գործող ռեժիմի առաջ: «Եթե մարդկանց չի հետաքրքրում, դա մի վիճակ է, եթե հետաքրքրում է, ապա մարդիկ գնահատում են վիճակը»:

Նույն կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանը նշեց, որ համաշխարհային փորձը ցույց է տվել, որ շատ երկրներում չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները կազմակերպել են ավտորիտար, ոչ դեմոկրատական իշխանությունները և նրանց ներկայացուցիչը մասնակցել է ընտրություններին, այնուամենայնիվ, եղել են դեպքեր, երբ ընդդիմությունը հաղթանակել է և բոլոր այդ դեպքերում, երբ գրանցվել է նման արդյունք, ստեղծվել է երկրում հեղափոխական իրավիճակ:

Ինչ վերաբերում է անվստահությանը, որը կապված է միջազգային դիտորդական կազմակերպությունների նկատմամբ Վարդանյանը ասաց. «Անվստահությունը նոր չէ և հասարակության լայն շերտերը համոզմունք են հայտնում, որ միջազգային դիտորդական առաքելությունները օբյեկտիվ գնահատականներ չեն տալիս և նպաստում են անարդար ընտրություններով իշխանություն զավթած մարդկանց լեգիտիմացմամբ»:

Վարդանյանն ուսումնասիրելով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի գնահատականները ՀՀ բոլոր ընտրությունների հետ կապված, հավաստիացնում է, որ իրականում բավականին օբյեկտիվ գնահատականներ են այնտեղ տրված. քաղաքականացված է լինում միայն դիտորդական առաքելության զեկույցի սկզբնամասում առկա նախադասությունը: «Իշխանությունները միշտ հղում անելով դիտորդական առաքելության զեկույցի այն մասերին, որտեղ կան որոշակի դրական արձագանք ընտրությունների վերաբերյալ, ընդհանրացնում են այդ գնահատականները և հայատարարում, թե դիտորդները դրական են գնահատել ընտրությունները, այստեղից էլ գալիս է անվստահությունը միջազգային դիտորդական կազմակերպությունների նկատմամբ»,-ասաց Վարդանյանը:

Ըստ նրա, իշխանություններն այսօր կարիք ունեն, որպեսզի միջազգային հանրությունը լեգիտիմացնի այս ընտրությունները, որովհետև Արևմուտքը խոստացել է տրամադրել դրամական միջոցներ, ինչպես նաև քաղաքական աջակցություն ցուցաբերել: «Իշխանությունները բնականաբար որոշակի քայլեր են իրականացնում, որպեսզի ստանան դրական գնահատական, և մինչև ընտրությունների ավարտը իշխանությունները փորձելու են կոսմետիկ միջոցներով համոզել միջազգային հանրությանը»:

Քննարկման ընթացքում իր տեսակետը հայտնեց նաև «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, այսօր բավականին բարդ իրավիճակում է հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետև Րաֆֆին ընտրությունների ժամանակ ոչ միայն ստիպված էր ելնել իշխանությունների դեմ, այլև իշխանություններին շատ օգնող որոշ խմբերի դեմ, որոնք կարծես ընդդիմադիր հայացքներով են հանդես գալիս, թե’ հասարակական և թե’ քաղաքական դաշտում:

Մարտիրոսյանն անդրադառնալով այն թեկնածուներին, ովքեր պասիվ քարոզչություն են սկսել հացադուլի տեսքով, գտնում է, որ պասիվ զանգվածին ընտրություններից հետո ակտիվացնել չեն կարող. «Եթե քո քաղաքացուն պասիվացնում ես, նա բռնում է գաղթի ճամփան: Ընտրություններին պետք է ակտիվ մասնակցություն ունենալ: Յուրաքանչյուր քաղաքացի, ով նստում է տանը, ընտրում է իշխող կուսակցությանը»:

Ըստ Մարտիրոսյանի, միայն ակտիվ գործողություններով է կարելի հասնել ոչ միայն իշխանափոխության, այլև համակարգի փոփոխմանը: « Իշխանության փոփոխությունն առանց համակարգային փոփոխության որևէ դրական արդյունքի չի բերի»,-ասում է նա:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031