Այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդական առաքելության՝ հայաստանյան ընտրությունների նախնական դիտարկումներին, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց. «Անգլիացի դիտորդը մեր իրականությունն ընդամենը երկու շաբաթ է տեսնում. նա մեզանից, ձեզանից լա՞վ է պատկերացնում իրավիճակը: Իհարկե՝ ոչ: Ի՞նչ եք դուք գնահատականներ տալիս: Ինչի՞: Կներեք, սա ինձ համար անհասկանալի է եւ անթույլատրելի»:
Ապա ավելացեց. «Կյանքը ցույց կտա: Ես կարծում եմ, այս ընտրությունները պակաս ակտիվ, մասնակցության առումով, չեն լինելու: Ես կարծում եմ, որ այդ առիթով, մեր ԵԽԽՎ դիտորդական առաքելության որոշ մասնակիցներ կարող է հիասթափություն ապրեն»: Այս օրերին ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում զարգացող իրադարձությունների ֆոնին, Խոսրով Հարությունյանի համար առավել անհասկանալի է հայաստանյան ընտրությունների նախնական դիտարկումների մասին ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը:
Հիշեցնենք, որ դիտորդական առաքելության անդամները հայտարարել էին, որ «ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը տեղեկացվել է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, սակայն այն մտահոգված է գործընթացի նկատմամբ հետաքրքրության եւ վստահության համընդհանուր պակասով»: Նաեւ արձանագրել էին, որ. «Ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Դեռեւս հստակություն չկա արտերկրում բնակվող հայաստանցիների ընտրական իրավունքի հարցում: Հիասթափված ենք տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ