Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյան. «Հայրիկյանի եւ Հովհաննիսյանի անունները լսելիս դեմքիս լրջությունը չի կորում»

Հունվար 24,2013 16:34

«Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ քաղաքական դաշտ, ընդդիմադիր դաշտը կորցրեց նոր լիդեր  եւ նախագահի ալտերնատիվ թեկնածու ունենալու  հնարավորությունը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում կարծիք հայտնեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, ապա հավելեց,-ՀԱԿ-ը ժամանակին շատ լավ հասկանում էր, որ «Լեւոնի շրջանը» 2-րդ անգամ չի գալու: Պատմության մեջ ոչ մի ղեկավար  2-րդ կամ 3-րդ անգամ ետ չի եկել, անգամ Նապոլեոնը 100 օրից ավել չի կարողացել ետ պտտել պատմության անիվը: Այնպես որ, այդ համակարգի «մեյդան» գալը եւ Լեւոնին պահելն ուղղակի կամ անուղղակի ծրագիր էր: Այդպես դաշտը մնաց ամուրի»:

Մազմանյանի համոզմամբ` ընդդիմություն ասվածը այդպես էլ չկարողացավ հանուն մեկ գաղափարի գնալ մեկ մարդու ետեւից, եւ մնացին նրանք, որոնց նպատակն է` լուծել  սեփական խնդիրները. «Մեր դաշտում գործում են ոչ թե գաղափարների, այլ «ինքը ով ա, որ», «մենք ավելի լավն ենք» սկզբունքները: Բայց դաշտում կան մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ եւ բարոյական կերպարով   կարող են ներկայանալ որպես նախագահի թեկնածու, օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Պարույր Հայրիկյանը: Նրանց անունները լսելուց դեմքիս լրջությունը չի կորում: Նրանք կարող են ընտրվել, կամ` ոչ, բայց գոնե ունեն իրենց ծրագրերը»:

ԵԹԿՊԻ ռեկտորն ասաց, որ առաջիկա նախագահական ընտրություններում թվեր փոխելու, համոզելու, փողով ձայն վերցնելու կարիք չի լինի, ինչը չէր կարելի ասել խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. «Ընտրողներն ակտիվ չեն լինի, բայց սպասվում են օբյեկտիվ ընտրություններ, որովհետեւ ստեղծված դաշտն է այդպիսին: Ազգային-ազատական համակարգի շուրջ գաղափարներ չձեւավորվեցին, ունեցանք տասնյակ լիդերներ եւ նորահայտ թեկնածուներ»:

Հրանտ Բագրատյանի ծրագրի վերաբերյալ Արմեն Մազմանյանն ասաց, որ այն բյուջեի սեփական հաշվարկ է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031