Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ն իր լավագույն օրերը չի ապրում» (տեսանյութ)

Հունվար 24,2013 16:32

«Երկրորդ քաղաքական բուռն բեմելին այսպիսի ավարտ` համաձայնեք, որ ավելի շատ հարցեր է առաջացնում: Կարծում եմ, որ հարցեր կարող են առաջանալ նաեւ «մարտի 1-ի» զոհերի ծնողների մոտ: Ես երբեւէ չեմ փորձի դատավորի կեցվածքով հանդես գալ, բայց, համաձայնեք, որ դրանք հարցեր են, որոնք կարող է բարձրաձայնել ՀՀ որեւէ քաղաքացի: Տեւական ժամանակ վճռական քաղաքական հավակնություններ ունեցող, այն էլ ոչ թե կարճաժամկետ` ՀԱԿ, որն այսօր կարծես թե դադարում է նույնիսկ գոյություն ունենալուց» ,- դեկտեմբերի վերջին «Առավոտի» հետ զրույցում ասել էր Խոսրով Հարությունյանը՝ առայժմ վաղ համարելով վերջնական վերլուծություններ, եզրակացություններ անելը: Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց՝ այժմ հնարավոր է վերջնական գնահատականներ տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձին եւ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի բռնած դիրքորոշմանը:

Բանախոսի կարծիքով այսօր էլ դեռ վաղ է հեռուն գնացող հետեւություններ անելու համար: «Ցավոք, ՀԱԿ-ն իր լավագույն օրերը չի ապրում: Մի բան կարող ենք ասել՝ որեւէ քաղաքական միասնություն, որեւէ քաղաքական միավորում, որը ձեւավորված է ընդդեմ ինչ-որ մի բանի, նա կենսունակ չի կարող լինել: Դա աներկբա է, ակնհայտ է այլեւս: ՀԱԿ-ը, ցավոք, համախմբված էր այդ գաղափարի շուրջ՝ ոչ թե հանրային կյանքի պատկերացման ինչ-որ մի տեսլականի, այլ ընդդեմ ինչ-որ մի բանի կամ մի ուժի»:

Նրա կարծիքով ՀԱԿ-ն այսօր կանգնած է այդ ընտրության առջեւ. «Վերամիավորվել, վերախմբավորվել՝ հանուն ինչ-որ մի գաղափարի եւ այդ տեսակետից, Հրանտ Բագրատյանը, որ ասում է՝ լիբերալ, ազատական ընտրազանգվածը կարող է դառնալ ինձ սատարող, չի բացառվում: Կարող է եւ տեսնում ենք, որ ՀԱԿ-ից առանձնանում են ուժեր, որոնք այնուհանդերձ, սկսում են կողմնորոշվել հանրային կյանքի կազմակերպման կոնկրետ կոնցեպտի շուրջ: Սա ավելի կառուցողական է, ավելի խոստումնալից երեւույթ է: Կուզենայի, որ ընդդիմադիր հատվածը հենց այդ կոնտեքստում, գաղափարական հենքի վրա կազմավորվի»: Բանախոսի հավաստմամբ իշխանությունն ավելի շահագրգիռ է՝ ուժեղ ընդդիմություն ունենալու մեջ:

Ինչ մնում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մոտեցումներին, բանախոսը փաստում է, որ ՀՅԴ-ն տարբերվում է, քանի որ ցանկացած պարագայում ունի պատկերացումներ եւ մոտեցումներ եւ փորձում է հետեւողականորեն պահպանել իր գաղափարաբանական գիծը եւ չի տեսնում երկարաժամկետ հատվածի համար մարտավարական մոտեցումներից ելնելով դաշինքների ձեւավորում: «Ես կարծում եմ, ԲՀԿ-ն ավելի շատ կփորձի վերաիմաստավորել իր դերակատարումը՝ միգուցե ձերբազատված որեւէ այլ հավելյալ աջակցությունից կամ կախվածությունից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. mko says:

    էս աբդուլա օջալանը բերդում չի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031