Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն պտուղ էլ չի եղել, երբ Նժդեհն է գոյություն ունեցել». Արշակ Զաքարյան

Հունվար 24,2013 16:29

Նման տեսահոլովակներ արտադրողները պետք է պատժվեն: Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածողին 6 տարով դատեցին, իսկ ինչու չդատել դրոշը ծաղրողին

«Թուրքերի գլխին այդքան խելք չկա հասկանալու համար, որ մեր հերոսին ձեռք առնելը անամոթություն է: Անգամ հայ խեղկատակներ կան, ովքեր օտար լեզվով տեսանյութեր են պատրաստում, կոչ անելով` «Յա Գարեգին Նժդեհ»»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի վերաբերյալ համացանցում տեղադրված տեսանյութերի մասին նշեց ռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Նրա պնդմամբ՝ ադրբեջանական բոլոր կայքերը տարածում են այս անհիմն տեսանյութերը, ստեղծողները հայեր են, իսկ թուրքերը կօգտվեն այդ առիթից.

«Ոմն Արթուր Պետրոսյանը, ով իրեն համարում է ազգասեր ակտիվիստ, պատրաստել է նկար, որը ապահովիչի տեսք ունի, վրան հայոց դրոշն ու գրված ՀՀԿ-ի կոչը`«Դեպի ապահով Հայաստան», կան նման բազմաթիվ անկիրթ նկարներ եւ տեսահոլովակներ, որոնք պարզապես ամոթ են: Դա անպատժելության դրսեւորում ու անհեթեթություն է»:

Ռեժիսորը պնդում է, որ ցանկացած մարդու գործ կարելի է քննադատել միայն գործը դիտելուց հետո, ինչ մեղքը թաքցնի` Քեշիշյանի ֆիլմերը չի սիրում: Ֆիլմը, իհարկե, աղմուկ բարձրացնելու էր, հայերը սիրում են գլխանց բամբասել ու քննադատել.

«Գարեգին Նժդեհը որեւէ կուսակցության չի պատկանում` ՀՀԿ-ն պտուղ էլ չի եղել, երբ Նժդեհն է գոյություն ունեցել: Նա մեծություն է, անհատ, որին սեփականաշնորհելը սխալ է, ուրիշ բան, որ կուսակցությունը կողմ է նրա գաղափարներին, բայց նրա անունը տեղի- անտեղի շահարկելն անիմաստ է»:

Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը նույնպես պետք է ներկա լիներ հանդիպմանը, սակայն, ինչ-ինչ պատճառներից դրդված, նա չեկավ, ինչը զայրացրել էր ռեժիսորին.

«Մեր ազգի որեւէ սրբություն չի կարելի ոտնակոխ անել: Նման տեսահոլովակներ արտադրողները պետք է պատժվեն: Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածողին 6 տարով դատեցին, իսկ ինչու չդատել դրոշը ծաղրողին: Մենք գաղափարական պատերազմի մեջ ենք, այն չի ավարտվել, մենք մեզ ենք դավաճանում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031