Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է կեսարյան հատումների քվոտա

Հունվար 24,2013 15:36

Հարկային տեսչությունը եւ վերահսկիչ պալատը նախկինում Նոյեմբերյանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի  2007-2009 թթ. գործունեության ստուգումներ  են անցկացրել: Դրա  արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, Նոյեմբերյանի հիվանդանոցում շուրջ 40 միլիոն դրամի պարտք է առաջացել: Դրանից 8,5 միլիոն դրամը հարկային տուգանքներն են : 2011թ. մայիսին Նոյեմբերյանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումից առաջացել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը: Այդ  հիմնարկությունը սկսել է  աստիճանաբար մարել պարտքերը: 2011թ. դեկտեմբերին ԲԿ-ի  պարտքերը կազմել են 29 միլիոն դրամ: Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի տնօրեն  Աշոտ Գոզալյանն ասում է, որ  պարտքի ներկայիս չափը ՝ 16,8 միլիոն դրամ, կարող էր ավելի քիչ լինել: Դրանից 2,5 միլիոն դրամը ընթացիկ պարտք է, այն գոյանում է  դիալեզի միկրոբաժանմունքի գործունեությունից:  Այսինքն՝  միկրոբաժանմունքի  համար ԲԿ-ն  ապառիկ  կերպով դեղամիջոցներ եւ անհրաժեշտ  նյութեր է գնում, որի գումարը պետության կողմից վճարվում է:  2012թ. դեկտեմբերին  Նոյեմբերյանի ԲԿ-ին, ծննդաբերական ծառայությունների գծով, շնորհվել է ցածր կարգավիճակ: Նման ցածր կարգավիճակ է շնորհվել նաեւ  հանրապետության այլ բուժհիմնարկների: Ցածր կարգ է տրվել, որովհետեւ Նոյեմբերյանի  ԲԿ-ն  չունի 4 գինեկոլոգ, համապատասխան սարքավորումներով կահավորված լաբորատորիա:  Նման  պայմաններ չունեցող բժշկական կենտրոններին թույլատրվել է անհրաժեշտության դեպքում ծննդաբերությունների ընդհանուր թվի  մինչեւ 10 տոկոսի դեպքում(բայց ոչ ավելի թվով) կատարել կեսարյան հատում: 2012թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում կատարվել է  թվով 16 կեսարյան հատում: Ա. Գյոզալյանն ասում է, որ  իրենց հիմնարկությանը  չի վճարվել այդ վիրահատությունների համար պետբյուջեից հասանելիք 1,4 միլիոն դրամը:  Բժշկական կենտրոնն   այդ վիրահատություններին մասնակցած բժիշկներին վճարել է համապատասխան կերպով, մինչդեռ այդ բժիշկները պետք է  վարձատրվեն այնպես, կարծես  թե  նորածինները ոչ թե կեսարյան հատումով, այլե սովորական ձեւով, առանց բարդությունների  են ծնվել: Այդ որոշման հետեւանքները մեղմելու համար կառավարությունը նոր որոշում է ընդունել, որով կապիտալ նորոգված, կահավորված բժշկական կենտրոններին թույլատրվում է  ծննդաբերությունների ընդհանուր թվի մինչեւ  20 տոկոսը կատարել կեսարյան հատումով: Նոյեմբերյանի ԲԿ-ն  դրանց թվին է դասվում, քանզի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով  2011թ.  այն հիմնանորոգվել է : ԲԿ-ի  տնօրենն ասաց, որ անցյալ տարի իրենց  հիմնարկությունը վճարել է  զինակոչիկներին բժշկական զննության համար Երեւան գործուղելու համար անհրաժեշտ  164 հազար դրամ գումարը, սակայն պետբյուջեի կողմից  փոխհատուցում չի ստացել: Նոյեմբերյանի ԲԿ-ի  խնդիրները  ֆինանսականով  չեն  սպառվում: Կենտրոնը  չունի ուրոլոգ(միզուղիների եւ երիկամների մասնագետ): Կենտրոնի վիրաբույժներին   փոխարինողներ չկան: «Երբ գործի բերումով Երեւան եմ գնում, 100 անգամ Աստված եմ կանչում, որ այդ ժամանակ Նոյեմբերյանում ծանր դեպք, վիրահատության կարիք չլինի»,- ասում է Աշոտ Գյոզալյանը, ով  կատարում է որովայնի խոռոչի օրգանների վիրահատություններ:  Նա    առողջապահության նախարարության առաջ խնդիր է դրել, որպեսզի սահմանագոտու  ԲԿ-ում  կահավորվի երկրորդ վիրահատարանը:

Ոսկան  Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031