Լրահոս
Օրվա լրահոսը

Թովմաս Պողոսյան. Օֆելյա Համբարձումյանն աստղով եկավ

Հունվար 24,2013 15:13

«Մեր ժամանակակիցներին ըստ արժանվույն պետք է ներկայացնել եւ արժանին հատուցել: Կա բարձր սկզբունք՝ բարձրացրու, որ բարձրանաս, հարգիր, որ հարգվես»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը:

Հունվարի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու «Աստղով եկա» հանդիպում-երեկո, նվիրված ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանին:

Թովմաս Պողոսյանի համոզմամբ՝ երգչուհին աստղով եկավ ու փայլատակեց տասնամյակներ շարունակ.

«Հայոց երգի թագուհին է Օֆելյան. շատերը փորձեցին նմանակել նրան, սակայն դա միայն փորձ մնաց: Նա անհաս բարձունք է՝ երեկոն նվիրելու ենք մեր սիրելի երգչուհուն: Ելույթները  ընդմիջվելու են փոքրիկ տեսանյութերով, որտեղ կներկայացնենք Օֆելյայի կատարումները»:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ երգչուհին մեծ երեւույթ է հայ երգարվեստում, ցավով պետք է ասել, որ  այսօր նա եթերում չկա.

«Մեզ հետ ապրում է մի երգչուհի, ում երիտասարդ սերունդը չի ճանաչում, տարիներ առաջ նա շողշողում էր հայոց եթերում, բոլորը փորձում էին նմանվել, իսկ այսօր նրան չեն ճանաչում, դա ողբերգական է:  Նա բախտ ունեցավ իր նախորդների հետ աշխատել, տեսնել, ընկալել նրանց արժեքները, որոնք անցկացրեց իր պրիզմայի միջով»:

Բանախոսի պնդմամբ՝ երգչի առաջնային արժեքը ինքնատիպությունն է: Նա վստահ է, որ մեծ արվեստագետներ մեր ժողովուրդը դեռ կծնի, քանզի հայ կնոջ արգանդը միշտ բեղուն է եղել:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031