Հայաստանում գործող բլոգները բազմազան են, նրանց անվանումները` երբեմն օրիգինալ: «Խլուրդ» անունով բլոգերը ցանկացել է գաղտնի պահել իրական անունը, ասում է, որ ժամանակին կարդացել է մյուս բլոգերների գրառումները, մի օր էլ իր մեջ հարց է առաջացել. տեսնես` ի՞նչ կա բլոգ ունենալու մեջ եւ 2009թ. ապրիլին բացել է Khlurd.livejournal.com-ը:
«Ինչ գտել եմ, որ պիտի ասեմ, բլոգում է: Այն ինձ համար օրագրի նման մի բան է: Եթե մեկ բառով ասեմ, գրում եմ աշխարհի մասին, եթե մեկ կարճ բառով` իմ»:
Խլուրդն ասում է, որ բլոգում գրելով դարակներ, թուղթ ու գրիչ է տնտեսում. «Հետո` շատ չեմ խոսում, ձանձրացնում, այլ գրում եմ…»:
Բլոգերը գրառումների մասին կարծիքներ պատահական է լսել: Իր խոսքով, դրանք դրական են եղել. «Առաջին կարծիքներից մեկը`սցենարիստս կլինե՞ս: Մի անգամ էլ ասացին` գիտե՞ս` բլոգերի տեսությամբ քեզնից մեջբերումներ են անում, զարմացա»:
Խլուրդի կատարած գրառումները շատ են, սակայն դրանց մեջ նա ունի իր սիրելիները. «Դրանցից մեկն է `«Հասարակություն, հավասա~ր» վերնագիր ունեցող գրառումը: Չեմ կարող ասել` ինչի՞ մասին է: Ոնց որ ասենք` անեկդոտ գրես, հետո հարցնեն` իսկ ինչի՞ մասին է»:
Ինչու՞ է բլոգերն իր այցեքարտ ընտրել հենց խլուրդին, չասաց, միայն նշեց. «Իսկ ինչու՞ ոչ»:
Արամ Արարատյան
Միայն թե հակառակ հերթականությամբ. Երևի ֆեյսբուքի պատճառով է` ես սկզբում ասել էի անեկդոտի մասին, հետո հարցրել էի` օրինակ սա, ինչի մասին է ՞՞՞ Ճ
Ժողովուրդ, երբ ա լրագրողների մեջ մտնոլու հղում դնելու մշակույթը? Գրեցի՞ք khlur.livejournal.com էդ անտերը հղում սարքեք, մրդ կարանա սեղմի մտնի: Գրեցիք լավ գրռարում է «Հասարակություն հավասար»-ը: Ինչ՞ի չեք դնում հղում: Անպայման պետք է մտնեմ սայտ, որոնեմ?
Խլուրդը կեղծանուն չի… Սերտաճել ենք Ճ
Հետո` այսօր առավոտյան սա որպես օրինակ կբերեի Ճ
Արտագրել սևագիրը… չիիիի….
18 сент, 2009 at 12:04 AM
Տեսածիս մի մասն այդպես էլ կյանք չառավ, մնաց մտքումս` առավոտյան չհիշած երազի պես…
Մտքերիս մի մասն այդպես էլ պատկեր չառան, մնացին անտես ու անխոս` կեսից խզբզած նկարի պես…
Հույսերս այդպես էլ հասակ չառան մինչև ձև` անվստահ, գիտակցված անհուսությունից հյուսած «պատի» պես…
Պատրանքներս այդպես էլ թևեր չառան ինձնից զատ` ապրեցի դրանցով ու չփոխվեցի դրանցից ներս կամ դուրս…
Սկզբունքներս այդպես էլ չդարձան գործ` ամանի մեջ երկար թողնված պաղպաղակի զարմանալիորեն փոքրացած ծավալի պես…
Վաղը ի՞նչ կսկսվի: Վաղն ի՞նչ կսկսվի նորից: Ես` չէ:
Հիմա արդեն սա`
Օրինակ ինչու՞՞՞
20 июн, 2011 at 12:52 PM
Ինչու ամեն երեխա մի դելֆինի տեր չլիներ Երևանում։ Յարաբ` աշտոժ։
Ինչու այլ ու հետաքրքիր կենդանիներ ևս չբերեինք Երևան, որ երեխաները հաղորդակցվեին ու ուրախանային։ Ցանկալի է` կետ։ Մեկ-մեկ` բազմակետ։ Էն, որ գազանանոցում չկան։ Գազանանոց` չէէ. կեղտոտ է, թանկ է, հոտ ունի, սատկում են, համ էլ` սովոր ենք արդեն։
Իհարկե։
Ուրիշ բան, խառը, բայց դուք զգացեք, էլի…
Ինչու մեր երեխան չլիներ նաև նա, ով Երևանում չէ ու դպրոց գնալու համար մյուս գյուղ պիտի գնա։
Ինչու մերը չլինեին հիվանդները, սովածները, խլնքոտները, ուրիշինները` իրենց կարիքներով ու հնարավոր անհնարինություններով։
Ինչու անհնար չհամարեինք օտարալեզու դպրոցները ՞՞՞ հայերենի հաշվին։
Ինչու անհնար չլիներ ու դաժան անեկդոտ միայն նոյլանդի նոր հայտնությունը Հաղթանակի զբոսայգում՞՞՞
Փչովի գույնզգույն ցատկաեսիմինչերը` Օպերայի բակում կրկին…
Նույն տրամաբանությունն է։
Ինչու անտուն դռնեդուռ ընկնեին գյոզալ ու կույր հյուսիսայինի բնակիչները, իսկ դատարկ շենքերը ակնահան գենետիկ մուտանտների պես մեր այսօրի հուշարձանը դառնային՞՞՞
Ինչու վախն այնքան լիներ ազատություն ու հնարավորություն կորցնելու, որ սեփական երեխային քիչ թե շատ նորմալ դպրոց տանելն ու դելֆին ցույց տալը կյանքի կատարած պարտք դառնար, ……..ֆբ-ի պես վազող առօրյայի մեջ ինքնապաշտպանական մոռացության տրվեր գյուղացու անջրդի հողն ու կողքի գյուղ գնացող կամ չգնացող երեխան, չարության կուտակումն ու դրա տակ ուրիշի կնոջ վրա իր սեփական ամուսնու բարձրացող ձեռքը, երեխայի փեշի տակ մտնող կամ 16 տարեկանի կրծքերին լոզաթափ նայող պապու թայերի աճը, … սեքսամոլության մեջ սիրո ցամքելը, … Երեխաները, որ ձեռքից գնում են ինքնասպանության ու չգիտենք` ինչու՞՞՞ …
Մտածում եք` խեղճ դելֆինն ինչ կապ ուներ՞՞՞
Եսիմ։
Դելֆինն ինձ համար շրջադարձի ալիբիացված 0-ն է։ Անծով Հայաստանում դելֆին… Դելֆինի դեմ բան չունեմ, շատ կսիրեմ, հավատացեք։ Էնքան բան կսիրեեեեմ. ինձ առնելը հեշտ է ուրեմն…
Անցած ու մեռած հերոսներ կամ անխորոված կրակ ձեզ պետք է՞՞՞
Ուզում եք ձեր երեխաները ուրախանան՞՞՞
Դե` ուրեմն դուք կողմ եք Նոյլենդին։
Սա է տրամաբանությունը։
Ուրեմն որ գյուղացին մոլորված է, մենք էլ չապրենք՞՞՞ Սրան չեմ կարող պատասխանել։
Եթե մեկի երեխան հնարավորություն չունի առողջ լինելու, ամեն ինչ թողնենք…՞՞՞ Հիվանդները շատ են չէ՞՞՞ Բան չեմ ունենա պատասխանելու։
Ինձ տուպիկ տանող հարցեր հանկարծ չտաք. «Մերին մեղք է»(c)։
Ես դեռ էնննն երեխային չեմ գտել, թե ոնց պատասխանեի, որ հասկանալի լիներ, որ իր ասածի մեջ մի բան ավել է, ուրեմն` էն չի.
«Ան, ավելի լավ է համով բան ուտեմ, քան թե սոված մնամ, չէ՞՞՞ Ավելի լավ է նոր սիրուն կոշիկ հագնեմ, քան թե հինը ոտքս սեղմի, չէ՞՞՞»։
Էլի որ։
Ամեն մեկի լավը առանձին` լավ է, թող լինի, էլի որ…
Բայց էս մարդս ախր բռնեց ու առաձին ծնվելով մարդկանց մեջ հայտնվեց… Ախր։
Չգիտեմ ինչ ուզեմ։
Որ լավ լինեք։
Հաստատ։
Բայց էդ էլ էլիիի քիչ է ինձ…
Հարգելի հեղինակ Առավոտ Երիտասարդական,
աչքիս կարող է կրակն ընկաք…
հա մի բան հիշեմ, հա գամ, գրեմ…
ՃՃՃ
մեկնաբանությունները ֆիլտրում եք ՞՞՞
Վայ քու արա