Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի անկախությունը կճանաչեն, ու Հայաստանը չի հասցնի առաջինը լինել»

Հունվար 24,2013 14:54

«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական» կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, առաջիկա ընտրություններում ՀՀԿ թեկնածուն առավել բարձր դիրքերում է:

«Նրա ունեցած քաղաքական ռեսուրսները անհամեմատելի մեծ են այլ թեկնածուների ռեսուրսներից: Այդ պատճառով, առաջիկա նախագահական ընտրություններն անցնելու են մրցակցային ցածր մակարդակով: Վատ է, որ հավասար պայքար չէ, բայց զարմանալի է միայն իշխանություններին մեղադրելը»,- այսօր «Ազդակ» ակումբում ասաց պարոն Գրիգորյանը:

Սերժ Սարգսյանի հիմնական առավելությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի նկատմամբ, ըստ վերլուծաբանի. «Նրանք ինչ ասում են, այսօրվա իշխանություններն անում են: Օրինակ, ասում են՝ պետք է աշխատել ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ Ռուսաստանի հետ, գործող իշխանությունները դա էլ անում են: Սերժ Սարգսյանի առավելությունները մեծ են նաեւ արտաքին հարաբերությունների ոլորտում»:

Իսկ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի տարբերությունը, ըստ պարոն Գրիգորյանի, միայն ղարաբաղյան հարցի կարգավորման մոտեցումների մեջ է. «Այստեղ է, որ հստակ տարբերություն կա նրանց մոտեցումներում: Րաֆֆին ասում է՝ ճանաչել անկախությունը, բայց ես կարծում եմ, որ կարող է պահը գա, որ ստիպված ճանաչենք, բայց այսօր այդ պահը չէ: Մինսկի խմբի շրջանակներում ակնհայտ առավելություն ունենք, այդ է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է տապալել բանակցությունները: Ճանապարհը դեպի անկախացում շատ հստակ է, բայց Աստված չանի, եթե Ադրբեջանը սխալվի ու ուժային քայլեր ձեռնարկի, կսկսվի միակողմանի ճանաչում, ու Հայաստանը չի հասցնի առաջինը լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031