Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի մոտ ոչինչ չի փոխվել

Հունվար 24,2013 14:35

«Ինձ մոտ ոչինչ չի փոխվել, իմ ծրագրերը նույնն են, մինիմում եւ մաքսիմում ծրագրերը: Ընտրությունները ավարտվելու են հետեւյալ կերպ, քանի որ Սերժ Սարգսյանի PR-շչիկները գիտեն, որ չի կարելի 60 տոկոսից շատ ձայն ցույց տալ, հետեւաբար երկրորդ տեղում կնկարեն Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, երրորդ տեղը՝ կարծում եմ խելք կունենան, կտան Հայրիկյանին, չորրորդ տեղը՝ Բագրատյանին: Ուզում եմ հավատալ, որ Արման Մելիքյանը կմիանա ինձ, ինչ վերաբերվում է Անդրեաս Ղուկասյանին, չեմ կարող ասել, թե նա իրեն ոնց կպահի, իսկ էպոսագետի հետ կապված՝ ուրիշ թեմա է, թե այդ ժամանակ նա էպոսի, որ կտորից մեջբերում կանի, կամ իրեն ինչ կհամարի, ամեն դեպքում ուզում եմ հավատալ, որ իր մղումները անկեղծ են: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին, ապա նրան շրջապատն է խանգարում, մոտիկ մարդիկ, նա պետք է իր մեջ ուժ գտնի»:

Հարությունյանը գտնում է, որ քաղաքական պայմանավորվածությունները պետք է լինեն հրապարակային, կամ բանավեճի ֆորմատով եւ ոչ թե սրճարաններում, որը գաղտնալսվում է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031