Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության համակարգող Արկադի Խիտարովը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց միությանն անդամակցող կազմակերպությունները սատարելու են ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Բանախոսը տեղեկացրեց, որ միությանն անդամակցում է 9 կազմակերպություն, նաեւ վստահություն հայտնեց, որ Հայաստանում բնակվող հույների մեծամասնությունը կսատարի գործող նախագահի թեկնածությունը:
Խիտարովի հավաստմամբ՝ Հայաստանում բնակվող հույները գոհ են հայկական կառավարությունից՝ մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունից: Հույները գոհ են նաեւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող գիտակրթական քաղաքականությունից, վստահեցնում են, որ Հայաստանում հունական համայնքը որեւէ խնդիր չունի: Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ Մայր աթոռի հետ իրենք պայմանավորվածություններ ունեն, որպեսզի այլեւս հունահայ համայնքը հնարավորություն ունենա հոգեւոր տոները եկեղեցում նշելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ