Կալիֆորնիա նահանգի Կամբրիա քաղաքում գտնվում է հետաքրքիր ու արտասովոր տուն, որն ամբողջովին կառուցված է աղբի թափոններից: Յուրօրինակ տան պատրաստման հեղինակ Արթուր Հարոլդ Բիլի համար, այն կառուցելու անհրաժեշտ իրեր են ծառայել աղբի տարատեսակ թափոններ` ավտոմեքենաների մասերից մինչև գարեջրի դատարկ շշեր: Nit Wit Ridge անվանումն ստացած տունը այժմ օգտագործվում է իբրև զբոսավայր: Գրում է planetaurbe.com-ը:
Գերմանայում բանտից փախուստը չի համարվում հանցագործություն: Այսինքն` եթե դատապարտյալը փորձի փախչել բանտից, ապա նրան տրված ազատազրկման ժամանակը չի ավելանա: Բանն այն է, որ գերմանացիք կարծում են, թե փախուստը մարդ էակին բնորոշ հատուկ բնավորության գիծ է և պայքարը դրա դեմ պարզապես անարդյունք կլինի: