Այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, ասաց. «Ասել էի, որ զերծ եմ մնալու ակտիվ քարոզարշավից. մինչ իշխանությունները քարոզարշավ են անում, սոցիոլոգներն իրենց հարցումներն են անցկացնում ՀՀԿ-ի պատվերով»: Էպոսագետը նշում է, որ Ահարոն Ադիբեկյանի հարցումների արդյունքներով, դեկտեմբերի տվյալներով, առաջատարը Գագիկ Ծառուկյանն էր, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ հիմա՝ նա պետք է ՀՀԿ-ի օգտին արդյունքներ ներկայացնի, դրա համար էլ Ադրիբեկյանի հարցումներում ինքն առաջատար չէ, ինչպես օրինակ՝ լրատվական կայքերի էլեկտրոնային հարցումների արդյունքներում է: Սեդրակյանը չի մոռացել, որ Ադիբեկյանը, երբ ինքը նոր էր սկսել ասուլիսներ տալ ու հայտարարել իր թեկնածությունը դնելու մասին. «Նա ինձ աել էր քաղաքականապես մանկամիտ»:
Եվա Հակոբյան