Սիրիահայության աջակցության ծրագրի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է սատարել դժվար կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել դրամային եւ արտարժութային բանկային հաշիվներ բացել սիրիահայությանն օժանդակելու նպատակով: Հավաքագրված միջոցներով Հիմնադրամը ֆինանսավորել է Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթները, ինչպես նաեւ իրականացրել ծրագրեր առողջապահական ու կրթական ոլորտներում, մասնավորապես, ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկով Հիմնադրամը հոգացել է երկու սիրիահայերիի բարդ վիրահատությունների ծախսերը եւ շարունակում է հայաստանյան 14 ուսումնական հաստատություններում սովորող 69 ուսանողների ուսման տարեկան վարձի վճարումները: Հաստատությունների ցանկը ներկայացված է ստորեւ.
1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան – 11 ուսանող
2. Երեւանի պետական համալսարան – 16 ուսանող
Կարդացեք նաև
3. Երեւանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարան – 9 ուսանող
4. Երեւանի Մ.Մաշտցի անվ. համալսարան – 1 ուսանող
5. Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան -13 ուսանող
6. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան -1 ուսանող
7. Երեւանի Խ.Աբովյանի անվ.հայկական պետական մանկավարժական համալսարան – 2 ուսանող
8. Երեւանի պետական հումանիտար քոլեջ -1 ուսանող
9. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա – 3 ուսանող
10. ԳԱԱ գիտական կենտրոն – 2 ուսանող
11. Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա – 2 ուսանող
12. «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ -1 ուսանող
13. Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիա – 6 ուսանող
14. Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա -1 ուսանող
«Հայաստան» հիմնադրամ