Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, այսօր «Հայացք» ակումբում ասաց, որ շարունակում է տանից հետեւել, թե ով ինչ է անում այս ընթացքում: «Գործող նախագահի քարոզարշավը եղավ այնպես, ինչպես ենթադրում էի, այսինքն կապտած դեմքերով մարդիկ շրջապատել էին կապտած նախագահին, որը շրջապատված էր սյունեցիներով, կապանցիներով, ժողովուրդը երջանիկ էր, որ եւս հինգ տարի երեսունհինգ հազար աշխատավարձ է ստանալու»:
Սեդրակյանը նշեց, որ հանդիպել է նախագահի մեկ այլ թեկնածու, հացադուլ հայտարարած Անդրեաս Ղուկասյանին. «Ես փորձեցի պարզել պատճառները, նա մանրամասն բացատրեց, եւ հետո ես նրան խորհուրդ տվեցի, ասելով, որ ծայրահեղ քայլ է կատարել հացադուլի գնալով, քանի որ իր այդ քայլը արդյունք չի տա, խնդրեցի դադարեցնել: Վախենում եմ հանկարծ Սերժ Սարգսյանն էլ չնստի հացադուլի, ամոթ է մեկ էլ Պուտինը գա, բան… Ի վերջո պետական սիմվոլ է, իսկ ես օրինակ այդքան կամքի ուժ չունեմ հացադուլի նստելու: Եվ այդ հացադուլի գնալը հիվանդության պես մի բան է դարձել, տարածվեց Րաֆֆի Հովհաննիսյանից… Րաֆֆի Հովհաննիսյանը տիպիկ ամերիկան ձեւով սկսեց իր քարոզարշավը, փողոցներում բնական քայլելով եւ այլն: Տպավորիչ էր հատկապես վարսավիրանոցի պահը: Ի դեպ այդ թեկնածուի շտաբում ծանոթ մարդիկ կան ասացին, որ մյուս անգամ ջակուզի է գնալու:
Ինչ վերաբերվում է Հրանտ Բագրատյանին, ապա նրա ներկայացուցիչը պատասխան է գրել ինձ, ասելով, որ ես իմ բոլոր ասուլիսներով անդրադարձել եմ նրան, ինձ հարցնում է, թե ում խաղն եմ խաղում: Կարծում եմ՝ նա տառապում է մի քանի հիվանդությամբ, հիշողության կորստով եւ այլն: Ինչպես կարող եմ ես անընդհատ անդրադառալ նրան, երբ նա Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերի տակ նստած սպասում էր նրա առաջադրմանը: Ասում են, թե խոսել եմ իր մարլբորոների մասին, որից Բագրատյանը ընդհանրապես տեղյակ չէ, բայց երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանն էլ հիշեց դա»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Բրավո, Վարդան Սեդրակյան: Ես ձեզ միայն հաջողություն եմ մաղթում: Ազատեք մեզ այս դաժան ղեկավարությունից, թող ժողովուրդը մի քիչ շնչի, էս ինչ են անում սրանք մեր գլխին:
Կարծում եմ 0 տոկոս ստանալուց հետո, պետք է պարկեշտություն ունենալ և լռել: Իհարկե հասկանում եմ, որ Առավոտը փորձում է բոլորին ձայն տալ, բայց սա չափազանցություն եմ համարում: