Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատասխան Մեծ Բրիտանիայի դեսպանին. «Այդ տիկինը մի լավ պատրաստվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղի նման դիտեր ու հաճույք ստանար կատաղի մրցակցությունից»

Հունվար 24,2013 12:38

Հատված ԱԺ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ հարցազրույցից:

 –ԵվրոպացիդիտորդներիբացասականգնահատականներնուղղակիարտատպվածէինբարոնուհիՆիկոլսոնի՝մայիսյանընտրություններիվերաբերյալզեկույցից: Ինչի՞մասինէդավկայում
-Առանց աշխատանք տանելու, առանց ծանրութեթեւ անելու, այո, վերցրել ու արտատպել էին: Եթե եվրոպացիները ցանկանում են խիստ գնահատականներ տալ, խորհուրդ կտամ ոչ թե արտատպել, այլ հանդիպել դրսից դրամաշնորհներ ստացող կազմակերպությունների անդամներին, ովքեր ստացվող գումարներն արդարացնելու համար շա՜տ խիստ «փաստեր» կներկայացնեն իրենց:
Նաեւ կարող են օգտվել կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի Սահմանադրական դատարանում ելույթից, որը հիվանդ ուղեղի զառանցանք էր, մարդը նստել ու բաներ էր հորինել: Իր իսկ ստերից անհարմար զգալով նույնիսկ հաջորդ օրը չեկավ խորհրդարան: Հիմա եվրոպացիները կարող են նրա ելույթի տակ իրենց անունները դնել ու ներկայացնել:
Բայց, կարծում եմ, մտածել են, որ կհայտնվեն զավեշտալի իրավիճակում: Թեպետ նրանց հայտարարություններն ու փաստաթղթերն այսօր էլ մեր ընդդիմադիր գործիչների մտքերի ծաղկաքաղն են:
Իրողությունն այն է, որ եվրոպական չինովնիկներն այսօր առաջնորդվում են նախկին կարծրատիպերով ու մեզ մատուցում այնպիսի գաղափարներ, որոնց ժամանակները վաղո՜ւց անցել են:
   –Այսինքն՝մեզհետխոսումեննույնլեզվով, ինչ 20 տարիառա՞ջ, երբնորանկախՀայաստաննիրպետականաստեղծառաջինքայլերնէրանում:
   -Այո, նրանց գործելաոճն ու ձեռագիրը նույնն են մնացել, ոչինչ չի փոխվել: Սա նաեւ փաստում է, որ մեր երկիրն իրենց համար անսպասելիորեն ավելի արագ տեմպերով է առաջ գնում, բայց քանի որ եվրոպացիներն ունեն իրենց ժամանակացույցը, այդ ընթացքին պատրաստ չեն: Ահա թե ինչու ո՛չ նախկին կարծրատիպերից են հրաժարվում, ո՛չ մտածողությունից:
Երբ առիթ է լինում եվրոպացիների հետ այցելել Արցախ, նկատում եմ, թե նրանք ինչպես են հայտնվում շոկի մեջ, համոզվելով, որ իրենց արտաքին գերատեսչությունների ներկայացրած տեղեկատվությունն ամենեւին չի համապատասխանում իրականությանը: Բայց պաշտոնական փաստաթղթերը շարունակում են ստեղծվել «ծուռ հայելիների թագավորությունում»:
   –Իդեպ, ՀայաստանումՄեծԲրիտանիայիդեսպաննէլէխորցավապրում, որայսընտրություններումորոշքաղաքականուժերսեփականթեկնածուովհանդեսչեկանուչկարողացաներկրումստեղծելպայթյունավտանգիրավիճակ:
   -Եվ այդ «մտահոգությունները» նրանք մատուցում են իբրեւ Հայաստանի քաղաքացիների շահերից բխող բարի մտադրություն: Իսկ իրականում իրենց հորինովի արտահայտություններով միայն նպաստում են լարվածությանը: Դա անթույլատրելի է:
Պետք է հասկանան, որ Հայաստանի քաղաքացին լավատեղյակ է աշխարհի անցուդարձին ու նաեւ իրենց գործելաոճին: Իսկ մեր երկիրը մտածող քաղաքացիների պակաս երբեւէ չի ունեցել:
Թե ինչո՞ւ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր չեն մասնակցում ընտրություններին, կարիք չկա այդ հարցում կեղծ մտահոգություն հայտնել: Խելացի քայլ կլինի, եթե պարզապես հարգեն կայացված որոշումը: Ի վերջո, ընտրություններին չմասնակցելը մե՛ր քաղաքական ուժերի իրավունքն է: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի դեսպանը պատճառներն է փնտրում` վստահության պակա՞սն է, թե՞ այդ ուժերն այնքան էլ ընդդիմադիր չէին: Բայց ձեր ի՜նչ գործն է:
Տպավորությունս այն է, որ այդ տիկինը մի լավ պատրաստվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղի նման դիտեր ու հաճույք ստանար կատաղի մրցակցությունից: Բայց եթե դա մարզադաշտում շատ լավ է ստացվում, ապա նման լարվածությունը երկրի համար խիստ վտանգավոր է:
Մեր երկրում ստեղծված լարվածությունից մշտապես օգտվել են դրսի ուժերը, փոխարենը ոչինչ չի շահել Հայաստանն ու հայաստանցին: Եթե երկրում չկա ներքաղաքական կայունություն ու հանդուրժողականություն, տնտեսական առաջընթացի մասին խոսելն ավելորդ է: Ժողովրդավարության ճանապարհին Եվրոպան մեր առաջ դնում է «ավելին, ավելիի դիմաց» պայմանը: Հայաստանն անում է իր առավելագույն քայլերը, բայց իրենք եթե դա չեն «նկատում», կնշանակի պատրաստ չեն մեր արածը համարժեք գնահատել եւ հատուցել: Եվ իրենց անպատրաստ լինելն արդարացնում են ոչ օբյեկտիվ հայտարարություններ, գնահատականներ հնչեցնելով: Սա է նրանց քայլերի տրամաբանությունը:

Արտակ ԴԱՎԹՅԱՆ

«Հայոց Աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031