Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետ, ասա, որ սիրում ես հայրենիքդ

Հունվար 24,2013 12:23

Հետաքրքիր հարցուպատասխան է տեղի ունեցել Քաջարանում, ուր գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում երեկ հանդիպել է ընտրողների հետ:
«Ինչի՞ ես պահում Տիգրան Սարգսյանին, նա մեր թշնամին է: 2008-ին, երբ դուք նորից էստեղ էիք, խոստացաք, որ թոշակները կրկնակի են դառնալու, բայց դա չարվեց: Վարչապետը` Տիգրան Սարգսյանը, լավ չի աշխատում, ոչ մի բան չի անում մեզ համար: Դուք մի քանի անգամ ասել եք, որ սիրում եք ձեր հայրենիքն ու ժողովրդին, իսկ նա ոչ մի անգամ»:
Բնականաբար Ս.Սարգսյանը բացատրել է, թե ինչու ցանկալի չափով հնարավոր չի եղել բարձրացնել թոշակները. համաշխարհային տնտեսական ճգնաժամ, մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո պառակտված հասարակություն եւ այլն ու հավաստիացրել, որ վարչապետը սիրում է իր հայրենիքը, բայց «բոլորը չէ, որ կարող են ամբիոնից հրապարակավ ասել, որ սիրում են հայրենիքը»:
Հավանաբար թոշակառուն լավ չի կողմնորոշվել նախագահի բերած թվերի մեջ, մի փոքր անհասկանալի է մնացել համաշխարհային տնտեսական ճգնաժամի կապը իր թոշակի հետ, քանի որ թոշակառու մարդուն ուրիշ բան չի հետաքրքրում. նա ուզում է, որ թոշակ բերողը երկու անգամ ավելի բերի, եւ վերջ: Մանավանդ որ խոստացվել է:
Մարդկանց հասկանալ կարելի է. մեծ քաղաքականությամբ թող զբաղվեն երկրի ղեկավարները, բայց հերոսանալու ոչ ցանկություն, ոչ հնարավորություն ունեցող հասարակության մասը դրական փոփոխություն է սպասում սեփական անձի ստացած եկամուտներում, որոնք առայժմ այնքան են, որ թույլ են տալիս ընդամենը սպասել: Գոնե վարչապետը իրենց սիրեր, բայց ձայն չի հանում:
Իսկ եթե լուրջ խոսենք, նախագահի ներկայիս ընտրությունները օլիգարխիկ համակարգը շրջանցելու եզակի հնարավորություն են: Թաղային հեղինակություններից ու բազմաթիվ սուպերմարկետների եւ չգիտեմ ինչերի տերեր հանգիստ կարող են մի կողմ դրվել «սատարողի» իրենց ավանդական դերից եւ չմնալ անպատժելիության նիրվանայի մեջ:
Իսկ դրա համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք, որի հիմնական դրսեւորումը այդ փողատերերին լիարժեք հարկային դաշտ բերելն է:
Իսկ ի՞նչ է այսօր կատարվում իրականում. տասը պայմանական միավորից, որը պիտի մտնի բյուջե, երկուսը տրամադրվում է աչք փակելուն, երկուսը վճարվում է, իսկ վեցը մտնում է օլիգարխի գրպանը: Վստահաբար կարելի է ասել, որ եթե հարկումը այս շերտից կատարվի օրենքին համապատասխան, հարկերից կարելի է ազատել ոչ միայն փոքր, այլեւ միջին կոչվող բիզնեսը: Մինչդեռ այսօր քերթվում է հատկապես սրանց կաշին:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Karen says:

    “Ձենդ կտրի այ քյառթու պառավ”
    Տ.Սարգսյան

  2. Maxim says:

    Եթե նախագահը, էժան դիզվառելիքով, պարատանույթով, և անվորակ սերմ բաժանելով է գյուղի
    պրոբլեմը լուծելու, իսկ վարչապետը դիվերսիֆիկացիայի նոր օրենքներ հնարելով, որի արդյունքում
    տնտեսության ուժեղ զարգացած ճյուղերից, ֆինանսները ուղղելու են իրենց գրպանները, այլ՛ ոչ
    թույլ զարգացածներին, ապա պարզ է հաջորդ հինգ տարվա երկրի ճակատագիրը: Իսկ ուժեղ
    զարգացածն էլ,՝ երկրի ընդերքի թալանն է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031