Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից ԼՂ հակամարտության հարցում երկխոսություն է խնդրում

Հունվար 24,2013 12:14

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկվա նիստում         քննարկվեց Թինա Ակետոֆտի զեկույցը՝ «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008 թվականի պատերազմի» հումանիտար հետեւանքները» խորագրով:

Զեկույցի ներկայացումից հետո ելույթով հանդես եկավ նաև հայկական հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ-ական խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ շատ դժվար է սառեցված հակամարտությունների պայմաններում պատրաստել զեկույց, որտեղ ամփոփված կլինեն բազմաշերտ խնդիրների ողջ սպեկտորը: Այնուհետև հայտարարեց. «Պատերազմները, լոկալ կոնֆլիկտները ունենում են տարբեր պատճառներ, տարբեր տևողություններ և ելքեր, բայց նրանց բոլորին համախմբում է մեկ ընդհանրություն` հասարակ մարդկանց տառապանքներն ու զրկանքները: Ռուս-վրացական պատերազմը բացառություն չէ: Այս զեկույցում նշված են պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար լարվածության և հումանիտար խնդիրների մի մեծ խումբ, որոնց պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ամեն օր տառապում են` անկախ իրենզ ազգային, կրոնական պատկանելիությունից: Եվ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացիներն են նրանք:Խնդիրների մեծ մասը բավարար մակարդակով լուծել հնարավոր չէ, քանի դեռ արված չեն պետությունների միջև լարվածությունը թուլացնող և ժողովուրդների միջև վստահությունը վերականգնող հիմնական քայլերը»:

Այս շարքում նա առանձնացրեց այսպես կոչված աբխազական երկաթգծի խնդիրը: Նա փաստեց, որ Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը Աբխազիայի տարածքով կապող երկաթուղային գիծը չի գործում արդեն մոտ 20 տարի: Հետո էլ հռետորական հարց հնչեցրեց. «Եվ եկեք սրանից հետո ինքներս մեզ հարց տանք` արդյոք հնարավո՞ր է առանց տնտեսական վերելքի և տնտեսական աշխուժության լուծել տասնյակ հազարավոր մարդկանց հումանիտար խնդիրները և թուլացնել տարածաշրջանում հումանիտար լարվածությունը: Իհարկե` ոչ: Եկեք մեզ չխաբենք:Արդյոք հնարավո՞ր է ստեղծել ժողովուրդների միջև վստահության և հարգանքի մթնոլորտ առանց հաղորդակցության, առօրյա շփումների:Հիմա մենք պարտավոր ենք մեզ տալ ամենակարևոր հարցը` արդյո՞ք կա բանական փաստարկ, որը ստիպում է տարածաշրջանի պետություններին՝ փակ պահել այդ երկաթուղային գիծը: Առանց այն էլ Հարավային Կովկասում գոյություն ունեն անտրամաբանորեն փակ երկաթուղային գծեր, ինչպիսին է Հայաստան-Թուրքիա երկաթգիծը»:

Պարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ Կովկասում լարվածությունը էապես թուլացնելու, պետությունների միջև նոր որակի հարաբերությունների ձևավորման և առկա խնդիրները խաղաղ, կառուցողական ճանապարհով լուծելու համար: Ըստ բանախոսի՝ Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի, Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կլինի այդ ուղղութամբ կատարված ամենակարևոր քայլերից մեկը: Ամփոփելով հայ պատվիրակը հայտարարեց. «Եթե մենք իրոք ուզում ենք ավելի անվտանգ Եվրոպա, և եթե մենք իրոք ցանկանում ենք թեթևացնել մարդկանց տառապանքները, ապա մենք պարտավոր ենք դնել ճիշտ առաջնահերթություններ՝ ճիշտ դասակարգելով խնդիրների պատճառները»:

Ադրբեջանցի պատվիրակ Ռովշան Ռզաևն էլ նկատեց, որ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը լավ գործ է կատարել անցյալ տարվա ընթացքում՝ նպաստելով սառեցված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ադրբեջանցի պատվիրակը հայտնեց, որ իրենք համամիտ են նրա այն դիրքորոշման հետ, թե հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցային սեղանի շուրջ: Այնուհետև նշեց. «Այսօր ադրբեջանցիներն ու հայերը Ղարաբաղում փորձում են խոսել միմյանց հետ, բայց երկխոսություն հնարավոր չէ, քանի որ ՀՀ իշխանությունների կողմից համապատասխան գործողություններ են կիրառվում: Ուստի ես դիմում եմ, Ձեզ, պարոն Մինյոն և բոլոր գործընկերներին, որպեսզի օգնեք մեզ սկսել երկխոսություն, քանի որ չափազանց կարևոր է, որ տարածաշրջանում կայություն ապահովենք և վերացնենք լարվածությունը»:

Ադրբեջանցի պատվիրակը հույս ունի, որ հնարավորություն կստեղծվի նստել և խոսել միմյանց հետ ու անել ամեն հնարավորը, որպեսզի սեփական ներդրումն ունենան, Մինսկի խմբի նախաձեռնած բանակցությունների դրական արդյունքների ապահովման հարցում:

Ժան Կլոդ Մինյոնն էլ նշեց, որ առաջիկայում ՀՀ-ին և Ադրբեջանին կարևորագույն մարտահրավեր է սպասվում: Մասնավորապես հինգ ամսից Նախարարների խորհրդի նախագահությունը կստանձնի Հայաստանը, այնուհետև Ավստրիան, հետո Ադրբեջանը: Ըստ նրա 2013-ին կունենան հնարավորություն, որը մոտ ապագայում էլ չի լինի: Դիմելով հայ և ադրբեջանցի պատվիրակներին նա նշեց. «Դուք ունեք մեծ մարտահրավեր և կարծում եմ, որ ողջախոհությունը կգերակայի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031