Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առ այսօր որեւէ տեսագրություն չկա այն մասին, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը պիժաման հագնում

Հունվար 24,2013 11:56

Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում մտել է Էրեբունի համայնքի վարսավիրանոցներից մեկը եւ լրագրողների ներկայությամբ կտրել մազերը։

«ՉԻ» -Քարոզարշավը նոր է սկսվել, եւ այս տեմպերով շարունակելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի ռեսուրսները կարող են չբավականացնել (մազերի մոմենտով), իսկ պարիկ դնել չի կարելի՝ վարսավիրները գլխի կընկնեն։ Այնպես որ՝ խորհուրդ կտայինք հաջորդ անգամ եղունգները կտրել (բայց՝ ամեն տեդ միայն մի մատինը): Իսկ ահա հանրային զուգարաններից օգտվելիս լրագրողներին խորհուրդ կտայինք անջատել տեսախցիկները եւ միայն աուդիոձայնագրություն իրականացնել (ռադիոյով հեռարձակելու համար):

Ի դեպ, ընտրողների շրջանում մեծ դժգոհություն կա, քանի որ առ այսօր որեւէ տեսագրության չկա այն մասին, թե ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը պիժաման հագնում ու պառկում քնելու, ինչպես է առավոտյան արթնանում, սափրվում ու լվանում ատամներր եւ այլն։ Հուսով ենք՝ թեկնածուի նախընտրական շտաբը շատ արագ կլրացնի այդ բացը եւ համապատասխան քայլեր կձեռնարկի։ Հակառակ դեպքում ընտրությունների թափանցիկությունը հերթական անգամ կասկածի տակ կդրվի:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031