Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Կան մարդիկ, որ գործարար չեն, բայց անբարեկիրթ են»

Հունվար 24,2013 11:50

«X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին անվանել էր պրաստիտուտկա։ «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»,- ի պատասխան իրեն ուղղված հարցին՝ ասել էր նա։ Արդյունքում «Ժողովուրդ»-ը դիմել է դատարան եւ Խ. Խաչատրյանից պահանջում է ներողություն խնդրել ե՛ւ օրաթերթից, ե՛ւ լրագրողից։

ՀԱՐՑ. Ինչպե՞ սկմեկնաբանեք գործարարի վարքը, եւ Ձեր կարծիքով ՝ի՞նչ որոշում պետք է կայացնի դատարանը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Որեւէ տարբերություն չկա, թե խոսքը ում է վերաբերվում՝ դա կլինի լրագրող կամ չգիտեմ ով։ Կան կոնկրետ վարվեցողության կանոններ, եւ եթե այդ վարվեցողության կանոններում որեւէ բան է փոխվել, ապա պետք է այդ ամենի հետ կապված լինի համապատասխան հասարակական գնահատական։ Ստեղծված իրավիճակը լուծելու երկու ճանապարհ կա՝ կա՛մ դատարան, կա՛մ արտադատական միջոցով կարող է կարգավորել այն։ Բայց կարծում եմ, որ դատարանի միջոցով խնդիրը կարգավորելն այս դեպքում շատ ավելի ճիշտ կլինի։ Չեմ կարող կանխատեսել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, կսպասենք, կտեսնենք։ Օրաթերթը բավարարված կլինի կամ հակառակը՝ մյուս կողմը բավարարված չի լինի, այդ ժամանակ նոր կմեկնաբանենք խնդիրը։

ԳՈՒՐԳԵՆԱՐՍԵՆՅԱՆ

ԱԺԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱԿ նախագահ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե բացահայտվի, որ տվյալ անձը մեղավոր է, բնականաբար, նա պետք պատասխան տա, իսկ ընդհանուր առմամբ եղել են դեպքեր, որ ե՛ւ լրագրողն է մեղավոր եղել, ե՛ւ պատասխանողը։ Բայց ես կողմնակից եմ, որ լրագրողների հարցում շատ գրագետ եւ մշակված պատասխաններ լինեն։ Չեմ ընդունում, որ օգտվելով դիրքից՝ մարդը փորձի վիրավորել դիմացինին։ Ընդհանրապես պետք է վիրավորանքը մեր հասարակության միջից դուրս գա, իսկ եթե գործարարը վիրավորել է, ապա դատարանը համապատասխան վճիռ կկայացնի։ Այստեղ համարձակության խնդիր չկա, որ նա նման արտահայտություն է թույլ տվել։ Կան մարդիկ, որ գործարար չեն, բայց անբարեկիրթ են եւ նման արտահայտություններ են թույլ տալիս։ Պարզապես այստեղ մարդու անհատականության խնդիրը կա։ Հանրային ճանաչողություն ունեցող մարդիկ պետք է շատ ավելի բարեկիրթ լինեն:

ԳԱԼՈՒՍՏՍԱՀԱԿՅԱՆ

ԱԺՀՀԿ խմբակցությանղ եկավար

Պատրաստեց Քնար  ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031