Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյան. «Իսկ ես ո՞ւմ եմ վնաս տալիս»

Հունվար 24,2013 11:28

Հատված «Ազգային համաձայնաթյուն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հարցազրույցից:

 – Պարոն Հարությունյան, քաղաքական դաշտում խոսակցություններ են շրջանառվում, որ Ձեր փոխարեն 8 մլիոն դրամ գրավը վճարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, եւ Դուք մշտապես «հովանավորվել» եք նրա կողմից։

– Դուք 7 երգ գիտեք, 7-ն էլ Հովիկ Աբրահամյանի մասին… Այդ ի՞նչ եք ասում։ Իսկ ինչո՞ւ այդ դեպքում Հովիկ Աբրահամյանին շտաբի պաշտոնից չեն հանում։ Հ. Աբրահամյանին տվել են շտաբի պետ, որ ես իր շեֆի դե՞մ դուրս գամ, դա՞ եք ասում։ Գրում եք, դա՛ էլ գրեք։ Իսկ ինչո՞ւ էդ հարցը Հ. Աբրահամյանից չեք ճշտում… Իհարկե նման բան չկա։ Դուք գտնում եք, որ Հ. Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հակառակո՞րդն է, նրա դե՞մ է աշխատում։

– Պարզապես տպավորությունն այնպիսին է, որ Դուք առաջադրվել եք ՀՀԿ-ի կողմից եւ «իրենց» թեկնածուն եք համարվում։

– Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, Ս. Սարգսյանին ձեռնտո՞ւ է իմ մասնակցությունը, իմ թեկնածության առաջադրումը։

– Բայց Ձեր առաջադրումով Դուք որեւէ «վնաս» չեք էլ պատճառում Ս. Սարգսյանին, քանի որ անգամ որոշել եք պայքարի կեսից դուրս գալ։

– Վնաս չե՞մ տալիս, իսկ ես ո՞ւմ եմ վնաս տալիս։ Այսօր թեկնածուներից իմ առավելությունը գիտե՞ք որն է, որ ես անկախ եմ։ Դրա համար էլ բոլորը խառնվել են իրար, ուզում են հասկանալ, թե ինչպես կարող է պատահել, որ իրենց կանտրոլին չենթարկվող մարդ կա Հայաստանում։ Ես էլ ձեզ ասում եմ, որ ինձ Հ. Աբրահամյանը գումար չի տվել։

– Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Դուք «կանտրոլից» դուրս եկաք։

– Ես միշտ կանտրոլից դուրս եմ եկել։

– Բայց մարտի 1-ի հանձնաժողովի ժամանակ Դուք «կանտրոլի տակ էիք»:

– Ես հիմա ասեմ, անգամ ընտրությունների օրն ինձանից վստահված անձ են ուզել, բայց ես չեմ տվել, հասկանո՞ւմ եք։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031