Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոչի 2014-ը՝ ձմեռային ժամանակի վերադառնալու պատճառ

Հունվար 24,2013 11:20

Միջազգային օլիմպիական կոմիտեն ձմեռային ժամանակը վերականգնելու առաջարկով պաշտոնապես դիմել է Ռուսաստանի կառավարությանը, որպեսզի եկող տարվա փետրվարի 7-ից 23-ը Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի հեռուստահեռարձակումը եվրոպական երկրներ ավելի հարմար լինի: Ձմեռային եւ ամառային ժամանակները ՌԴ-ում վերացվել են 2011 թվականին՝ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Եթե Ռուսաստանը բավարարի ՄՕԿ-ի առաջարկը, եվրոպական երկրների մեծ մասի միջեւ ժամանակի տարբերությունը կկազմի երեք ժամ, այլ ոչ թե երկու, ինչպես հիմա է:
ՄՕԿ-ն առաջարկում է որոշումը կայացնել առաջիկա շաբաթների ընթացքում, մինչեւ կազմակերպիչները կներկայացնեն Խաղեր 2014-ի վերջնական օրացույցը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031