Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իջեւանի ԲՀԿ-ական քաղաքապետն էլ է սատարելու Սերժ Սարգսյանին

Հունվար 24,2013 11:12

ԲՀԿ-ականների կողմից Սերժ Սարգսյանի հանդեպ նվիրվածության դրսեւորումներն օրեցօր շատանում են։ Երեկ պարզեցինք, որ բոլոր ԲՀԿ-ական քաղաքապետերը, մեկ բացառությամբ, ընտրություններին աշխատելու են Սերժ Սարգսյանի օգտին:

Իջեւանի քաղաքապեւո Վարդան Ղալումյանն այնպիսի հպարտությամբ մեր հարցին պատասխանեց՝ այո, որ մի պահ երկմտեցինք. «Կուսակցական պատկանելությունը չեք փոխել, չէ՞»։

«Չէ, չեմ փոխել, բայց ի՞նչ զարմանալու բան ասեցի»,- իր հերթին զարմացավ Վարդան Ղալումյանը, որին ստիպված եղանք հիշեցնել Ծառուկյանի որոշման մասին։

– Բայց մենք նման հանձնարարություն չունենք, որ չի կարելի սատարել

որեւէ մեկին։

Այսինքն, Ձերղեկավարիորոշումը ձեւականթղթիվրագրվածմիբա՞նէ։

– ՉԷ, ո՞վ ասաց, ձեւական չի կարելի ասել, ուղղակի մենք ամեն մեկս մեր

կարծիքն ունենք, եւ ես, օրինակ, որոշել եմ սատարել նախագահին։

Իսկհանձնարարությունստացե՞լ եք, որկարելիէսատարելՍերժՍարգսյանին։

– Ոչ, ոչ մի հրահանգ էլ, հանձնարարություն էլ չունենք։

Փաստորեն, Դուքհամաձայնչեքեւ չեքկատարումՁերկուսակցությանղեկավարիորոշումը։

– Ո՞ր որոշումը։

Այն, որԲՀԿնթեկնածուչիառաջադրելուեւչիսատարելուորեւէթեկնածուի։

– Եվ դա նշանակում է, որ չե՞նք մասնակցելու ընտրություններին։ Ամենքիս

պարտքն ա մասնակցել ընտրություններին։

ՁերկուսակիցԵղեգնաձորիքաղաքապետնանհրաժեշտէհամարում

կատարելկուսակցությանորոշումըեւ չիաշխատելուիշխանությանթեկնածուիօգտին։

– Ես էլ եմ անհրաժեշտ համարում կատարել  կուսակցության   որոշումը, բայց կրկնում եմ՝ ես չսատարելու հանձնարարական չեմ ստացել։ Հետո դուք

լուրերով եք, չէ՞, լսել, որ Ծառուկյանը նման  որոշում է կայացրել։   …Չէ,   ես

տեղյակ չեմ։ Ես ոչ սատարելու, ոչ էլ չսատարելու  հանձնարարություն  չեմ

ստացել եւ հիմա անելու եմ՝ ինչպես ես եմ նպատակահարմար համարում։

Լավ, իսկտեղյա՞կէլչեք, որՁեր կուսակցությունըվերջինմեկտարում

բավական  ընդդիմադիր  դիրքերիցէր հանդեսգալիս, հիմաԴուքհանունինչի՞ եք աշխատելու Սերժ Սարգսյանի համար։

– Բայց էդ հարցն ինչո՞ւ եք ինձ տալիս։

Իսկո՞ւմտանք, կուսակցությունը սատարելուորոշումչունի, փոխարենը

Դուքունեք։

– Ո՞նց, ինչի կուսակցությունը հայտարարում է, որ չի սատարո՞ւմ…Դե, ես

նման հանձնարարական չեմ ստացել եւ սատարում եմ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031