Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Վեյկ-ան Զեեում ընթացող շախմատի «Tata Steel» գերմրցաշարի 10-րդ տուրում սպիտակներով հաղթեց չինացի Հաո Վանգին եւ 6,5 միավորով Վիշվանանդ Անանդի եւ ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ միասին բաժանում է 2-4-րդ տեղերը: Իսկ Մրցաշարային աղյուսակը 8,0 միավորով միանձնյա գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը:
«B» խմբում Սերգեյ Մովսիսյանը ոչ-ոքի արեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Դուբովի հետ եւ 11-րդ տուրից առաջ 7,0 միավորով հունգարացի Ռիչարդ Ռապպորտի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ցավոք, տեղի են տալիս «C» խմբում հանդես եկող բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանի նյարդերը: Նա սեւերով տանուլ տվեց իսրայելցի Իգոր Բիտենսկուն եւ 5,0 միավորով նահանջեց յոթերորդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ